• 12:29 – Ուջանցիները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավորին 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Սերժ Սարգսյանը տնտեսության մասին կեղծ թվեր է ներկայացրել

Երեկ ռուսաստանցի հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով Հայաստանում տնտեսության զարգացման մասին, հայտարարեց, որ «վերջին 5 տարում մեր տնտեսությունը աճել է 20 տոկոսով»: Ապա, խոսելով ԵԱՏՄ-ում Հայաստանի արձանագրած հաջողությունների մասին, Սարգսյանն ասել է, որ «թե անցյալ և թե այս տարի մենք էականորեն ավելացրել ենք արտահանումը: Այս տարի մենք համարյա 50 տոկոսով ավելացրել ենք արտահանումը: Այդ թվում, մեծ մասը, իհարկե, ԵԱՏՄ»:


ՀՆԱ


Այնինչ, իրականությունը բավականին այլ է: Մասնավորապես, 2016 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն, ըստ IMF-ի կանխատեսման, կազմելու է 10,77 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ 5 տարի առաջ՝ 2011-ին, այն 10,15 միլիարդ էր: Այսինքն, վերջին 5 տարում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ընդամենը 6 տոկոսով: Այսինքն, Սերժ Սարգսյանը իրականից ավելի քան եռապատիկ անգամ ավել է ներկայացրել Հայաստանի տնտեսության աճը:


Եթե համեմատենք ոչ թե 2016, այլ 2015 թվականի տվյալները 2010 թվականի տվյալների հետ, ապա կստանանք 14 տոկոսանոց տնտեսական աճ: Սակայն, 14-ը, ևս, 20 չէ: Եվ անհասկանալի է, թե այդ ի՞նչ 20-տոկոսանոց տնտեսական աճ է տեսել Սերժ Սարգսյանը:


Արտահանում


Քանի դեռ Սերժ Սարգսյանը 2015 թվականին «արտահանման աճ» է արձանագրել, իրականությունը բավականին այլ է: Մասնավորապես, 2015 թվականին 2014-ի համեմատ Հայաստանից արտահանումը անկում է ապրել 3,9 տոկոսով:


Իսկ 2016 թվականի առաջին 9 ամսում, թեև 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 19 տոկոսանոց աճ: Սակայն, այդ աճը պայմանավորված է ոչ թե Հայաստանում արտադրված ապրանքների արտահանմամբ, այլ Ռուսաստանում արգելված թուրքական ապրանքների Հայաստանով վերարտահանմամբ: Այսինքն, այդ աճը որևէ կապ չունի Հայաստանի տնտեսության հետ, իսկ աճն ապահովող ապրանքների մեծ մասը Հայաստանում անգամ չի էլ արտադրվում:


Արդ, պարզ չէ, այդ ի՞նչ 50 տոկոսանոց արտահանման աճի մասին է խոսել նախագահ Սարգսյանը, երբ արտահանման իրական աճը, 2016-ին, համարյա եռապատիկ պակաս է:


Հ.Գ. Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սարգսյանը օտարերկրյա ԶԼՄ-ի հարցազրույցում աղավաղում է ՀՀ տնտեսոության իրական պատկերը: Նման դեպք նկատվել էր նաև 2015 թվականի մայիսին, Սարգսյանի՝ «Washington post»-ին տված հարցազրույցում: Այս տարվա օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր իր հերթին իրականությանը չհամապատասխանող թվեր հայտարարել Հայաստանի ՀՆԱ-ի մասին:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 6851


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն