• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինները համատեղում են ջանքերը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում

Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները մասնակցել են «Թմրամիջոցների վերահսկելի մատակարարում» թեմայով աշխատանքային հանդիպմանը: Այն կազմակերպել է ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի (DEA) տարածաշրջանային գրասենյակը, որի հետ վերջին տարիներին սերտորեն համագործակցում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:


Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների համար անցկացված հանդիպմանը մասնակցել են երկու երկրների մաքսային ծառայությունների, ոստիկանությունների, ազգային անվտանգության ծառայությունների և դատախազությունների աշխատակիցները։ Գլխավոր նպատակը թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում հարևան երկրների միջև համագործակցության խորացումն է, ինչը Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմիններին թույլ կտա համատեղ կազմակերպել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների վերահսկելի մատակարարումներ։ Այդ նպատակով քննարկվել են գործողությունների մանրամասները, դիտարկվել երկու երկրների օրենսդրությունները և փորձը:


ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգություն դեմ պայքարի վարչության աշխատակիցները ներկայացրել են վերահսկելի մատակարարումների վերաբերյալ ՀՀ մաքսային օրենսդրության ու միջազգային պայմանագրերի դրույթները և վարչության անցկացրած միջոցառումները։

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 123


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր