• 07:38 – Ինչ է սպասվում Արցախում 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 23:22 – Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը 
  • 16:07 – Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ կունենա՞ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ունենալու հնարավորությունը. Արտակ Զաքարյան

Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի խնդիրը լինել երկրորդական, եթե երկրորդական լիներ՝ ինչի՞ էինք այդքան կռիվ տալիս այդ պաշտոնի համար, ինչի՞ են պետությունները ռոտացիոն կարգով այդ պաշտոնը զբաղեցնում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածու, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:


Ըստ Զաքարյանի՝  Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ունենալու հնարավորությունը, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի սահմաններին սպառնալիքի դեպքում գործ ենք ունենալու մի օտար մարդու հետ, որը մինչեւ հասկանա որտեղ եւ ինչ է կատարվում, ժամանակը կորած կլինի:


«Դա շատ հասկանալի, պրիմիտիվ բան է…. Որ ասում են աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է, սա նույն պատմությունն է, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը կարեւոր չէ:  Մենակ սեփական շարերի դեմ գործող մարդը կարող էր նման բան անել, կամ էլ պորցեսը չպատկերացնող մարդը: Մենք զրկվեցինք հազարավոր հնարավորություններից: Երեխայի ձեռքը խաղալիք ես տալիս, եթե խաղալ չգիտի, շպրտում է դուրս: Իրենք չեն հասկանում դա ինչ է, ասում են կարեւոր չէ»,- նշեց նա:


 Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր եւ նույնիսկ ոչ էական հարց է»:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 20


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն