• 07:38 – Ինչ է սպասվում Արցախում 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 23:22 – Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը 
  • 16:07 – Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ կունենա՞ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Երևանում նախատեսվում է նոր ճոպանուղու կառուցում. ծրագրի արժեքը կկազմի շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար

Երևանում նախատեսվում է նոր ճոպանուղու կառուցում: Այս նախագիծն ընդգրկված է քաղաքի ներդրումային ծրագրերի բաժնում: 


Նախ հիշեցում է արվում, որ Երևանի ճոպանուղին կառուցվել է 1967 թվականին: Այն կապում էր քաղաքի կենտրոնը /Հերացու փողոց/ Նորք Մարաշի վարչական շրջանի հետ: Օրական ուղևորափոխադրումների թիվը կազմում էր մոտ 500 ուղևոր:  2004 թ. վթարից ի վեր Երևանի ճոպանուղին դադարեցրել է իր աշխատանքը:


Սույն ծրագիրը նպատակ ունի Երևանում վերականգնել տրանսպորտի այս ձևը և զարգացնել այն` օգտագործելով որպես քաղաքային հասարակական տրանսպորտի տեսակ։Երևանում ճոպանուղին կարող է արդյունավետ շահագործում ապահովել՝ լրացնելով ավանդական տրանսպորտի ձևերին՝ տրանսպորտային հիմնախնդիրների լուծման գործում։


Միաժամանակ աշխարհագրական բարդ տեղանքի կամ այլ արգելքների առկայության պայմաններում այն շահեկանորեն առաձնանում է այլ տրանսպորտային միջոցներից։  Քաղաքային ճոպանուղին լինելով տրանսպորտի տեսակ և ուղևորափոխադրումների կազմակերպման միջոց՝ միաժամանակ հանդիսանում է շատ կարևոր բաղադրիչ քաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման գործում և լուրջ ներդրում՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման առումով:


Տեխնիկական ցուցանիշներ. Առաջարկվում  են հետևյալ տարբերակները՝


Տարբերակ առաջին: Ստորին կայան՝ Կոմիտասի անվան պուրակ, միջանկյալ՝ «Մայր Հայաստան» արձան (Հաղթանակ  զբոսայգի), Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ Դրո  և Սևակ փողոցների խաչմերուկ, Ավան Առինջ թաղամասի երկրորդ միկրոշրջան: ԸՆդհանուր երկարությունը՝ 6222 մ, թողունակությունը՝ 2400 — 3000 մարդ / ժամ։


Տարբերակ երկրորդ: Մաշտոցի պողոտա՝ Գլխավոր պողոտայի հատված,միջանկյալ՝ Հալաբյան փողոց` Թումանյանի այգի, 16-րդ թաղամաս՝ 2-րդ շղթա։ Երկարությունը՝ 5168 մ, թողունակությունը՝ 2400 — 3500 մարդ / ժամ։


Տարբերակ երրորդ: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ (Օղակաձև զբոսայգի), միջանկյալ՝ Նորք Մարաշ վարչական շրջան, Նոր-Նորք 2-րդ զանգված` Գայի պողոտա: Երկարությունը՝ 5345 մ, թողունակությունը՝ 3000 մարդ / ժամ:


Տարբերակ չորորդ: «Տաշիր» առևտրի կենտրոն (Տիգրան Մեծ, Մ.Խորենացի և Եր.Քոչար փողոցների խաչմերուկ), միջանկյալ՝ Սարի-թաղ 12-րդ փողոց, Նոր Նորք վարչական շրջանի 7 և 8-րդ զանգվածների կենտրոնական հատված:


Տարբերակ հինգերորդ: Թամանյանի անվան պուրակ, միջանկյալ՝ 50-ամյակի հուշարձան, Ն.Զարյան փողոցի և Կոմիտասի անցուղու հատված (Հյուսիսային ճառագայթ շենք), Նոր Արաբկիր զբոսայգի:


Ներդրողի առաջարկությամբ կարող են քննարկվել ճոպանուղու կառուցման այլ վայրեր։


Ծրագրի ժամկետներ. Շինարարության տևողությունը` շուրջ 3 տարի:


Ծրագրի արժեքը. Ծրագրի արժեքը կկազմի շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար: Հաշվարկը կատարվել է ծրագ8ի 5-6 կմ  երկարության համար։


Ներդրումների ձևը և հիմնական պայմանները. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողի հետ համագործակցության շրջանակում: Մասնավոր ներդրումների պարագայում Երևանի քաղաքապետարանը ներդրողին կաջակցի հողատարածքների իրավական կարգավիճակի մասին ներդրողին տեղեկատվության տրամադրման, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռք բերելու գործում: Երևանի քաղաքապետարանը կաջակցի նաև իրացման ծրագրի կազմման և  գործընթացի կազմակերպման գործում:


Նշվում է նաև, որ առկա են ճոպանուղու հնարավոր երթուղիների առաջարկներ:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 19


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն