• 07:38 – Ինչ է սպասվում Արցախում 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 23:22 – Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը 
  • 16:07 – Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ կունենա՞ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Ուկրաինայի օմբուդսմենն ուշաթափվել է Պորոշենկոյի ելույթի ժամանակ

Ուկրաինայի գերագույն ռադայի մարդու իրավունքների գծով լիազոր Լյուդմիլա Դենիսովան ուշաթափվել է ICTV հեռուստաալիքի եթերում, երբ նախագահ Պյոտր Պորոշենկոն ելույթ էր ունենում Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասին:


Այն պահին, երբ նախագահը խոսել է միջադեպին միջազգային արձագանքի մասին, Դենիսովան հանկարծակի ուշաթափվել է, և Պորոշենկոն ստիպված է եղել ընդհատել ելույթն ու մոտենալ օմբուդսմենին՝ նրան օգնելու:


«Մենք տեսանք աշխարհի վայրկենական արձագանքը», — ելույթի ընթացքում ասել է Պորոշենկոն ու հենց այդ պահին նկատել է, որ Դենիսովան ընկնում է հենց ստուդիայում, որտեղ ընթանում է եթերը:


Դենիսովայի կողքին գտնվող մյուս հյուրերը շտապել են օգնել ուշաթափված օմբուդսմենին ու ոտքի են բարձրացրել նրան, իսկ Պորոշենկոն ուղեկցել է նրան ստուդիայից դուրս: Վերադառնալով եթեր՝ նախագահը հայտնել է, որ Դենիսովան գերհոգնած է և ռուսական ռազմածովային ուժերի կողմից ձերբակալված ուկրաինացի նավաստիներին վերադարձնելու համար մեծ ջանքեր է գործադրում՝ օրական աշխատելով շուրջ 20 ժամ:


Պորոշենկոն օմբուդսմենի աշխատանքը «ծանր խաչ» է անվանել և խնդրել աջակցել նրան ծափահարություններով:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին Կերչի նեղուցում: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:


Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 16


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն