• 07:38 – Ինչ է սպասվում Արցախում 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 23:22 – Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը 
  • 16:07 – Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ կունենա՞ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարց արդեն լուծված է, պարզապես ՀՀ-ն իր համաձայնությունը պետք է տա. Ֆ. Լուկիանով

«Ինչպես տեսնում եք, Ռուսաստանը հնարավորինս խուսափում է քայլերից, որոնք կարող են գնահատվել՝ որպես միջամտություն, ազդեցություն ՀՀ ներքաղաքական կյանքին: Իսկ Բելառուսի թեկնածուի ընտրությունը դառնալու էր ներքաղաքական բանավեճի և նախընտրական տրամադրությունների վրա ազդող գործոն, որից Ռուսաստանն ամեն կերպ խուսափում է:


Ուստի Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ ամենաազդեցիկ երկիր, որոշել է նման կերպ լուծել խնդիրը, որպեսզի որևէ ղեկավարի համար ցավոտ որոշում չլինի հիմա: Իմ համոզմամբ՝ սա ճիշտ մոտեցում է»,- «168 ժամի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ նիստի հետաձգմանը:


Իսկ ինչ վերաբերում է թեկնածության հարցին, ապա, նրա կարծիքով՝ «այն արդեն իսկ լուծված է, պարզապես պաշտոնապես պետք է ամրագրվի, և Հայաստանն իր համաձայնությունը պետք է տա»՝ հասկանալով նաև, որ միջազգային կազմակերպություններում աշխատանքը ենթադրում է պատասխանատվություն գործընկեր երկրների առջև:


«Եվ երկրորդ` տեսնում ենք նաև, որ ներքաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ հեղափոխական տրամադրությունները, շարունակվում են, ինչը նշանակում է` չի կարելի բացառել, որ Հայաստանի նոր թեկնածուն ևս ենթարկվի քրեական հետապնդման: Եվ ասեմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները ելնում են նաև այս մտահոգությունից՝ կարծելով, որ ներքաղաքական նման հեղափոխական զարգացումների փուլում Հայաստանի համար միջազգային կազմակերպությունում նման պատասխանատու պաշտոնը կարող է հավելյալ բեռ դառնալ»,- ասել է Լուկիանովը:


 Իր հերթին՝ Ալեքսեյ Մալաշենկոն նշել է, թե հայտնի չէ` ինչ դիրքորոշումներով 2019-ին կայանալիք նիստին կգնան Հայաստանի և Բելառուսի ղեկավարները: «Շատերի կարծիքով՝ հետաձգելն աշխատում է կազմակերպության հեղինակության հաշվին: Բայց մյուս կողմից՝ որոշումները ՀԱՊԿ-ում կայացվում են կոնսենսուսով, և պետք է կողմերին ժամանակ տալ՝ լավ մտածել իրենց որոշումը, գուցե վերանայել, քանի որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարևոր պաշտոն է ՀԱՊԿ-ում, թեև որոշումները կայացնում են ՀԱՊԿ ղեկավարները»,- ասել է նա»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 17


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն