• 07:38 – Ինչ է սպասվում Արցախում 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 23:22 – Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը 
  • 16:07 – Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ կունենա՞ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Պյոտր Սվիտալսկին՝ ընտրություններին վարչական ռեսուրսների հնարավոր կիրառման վերաբերյալ

Չնայած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, ԵԱՀԿ առաքելության երկարաժամկետ  դիտորդներն արդեն Հայաստանում են:


Քաղհասարակության ներկայացուցիչների հետ պայմանագրեր ստորագրելու արարողությունից հետո, պատասխանելով Tert.am-ի դիտարկմանը, թե խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հանրապետական կուսակցություն արդեն դժգոհություններով է հանդես գալիս, թե դեռ քարոզարշավի մեկնարկը չտրված կիրառվում են վարչական ռեսուրսներ, արդյոք իրենք ուշադրություն դարձնում են այդ հանգամանքի վրա, այսպես ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:


«Ես կարծում եմ՝ նրանք հետևում են իրադարձություններին, ճշտում են փաստերը, որովհետև մենք, որպես Եվրամիություն, այո՛, իսկապես ուշադրություն դարձնում ենք այդ ամենին, բայց ցանկանում ենք, որ դրանով զբաղվեն միջազգային դիտորդներն ու քաղհասարակության դիտորդները»,- ասաց նա:


Դեսպանը կոչ արեց և՛ տեղի քաղհասարակությանը, և՛ միջազգային դիտորդներին պատշաճ ջանքեր ներդնել՝ փաստերը ստուգելու և հնարավոր չարաշահումների վերաբերյալ իրենց դատողությունը ներկայացնելու համար:


Նա նաև հիշատակեց, որ կառավարչական ռեսուրսների և ճնշումների կիրառմանը վերաբերող նոր օրենսդրություն է ընդունվել: «Այո՛, մենք շատ զգայուն ենք այս հարցի նկատմամբ, ուշադրություն ենք դարձնում դրա վրա: Բայց ես հույս ունեմ, որ տեղի և միջազգային դիտորդները կստուգեն փաստերը և մեզ կներկայացնեն ճշմարտությունը»,- ասաց նա:


Պյոտր Սվիտալսկին նկատեց, որ միջազգային հանրությունն օժանդակում է Հայաստանում սպասվող ընտրությունների պատշաճ կազմակերպմանը:


«Ինչպես գիտեք՝ ԵՄ անդամ բոլոր պետությունները նույնպես իրենց նախաձեռնություններով օժանդակում են Հայաստանին, և կարող ենք ասել, որ Եվրոպայից ստացվող աջակցությունը իսկապես շատ մեծ է: Նաև մեր դեսպանատները կապահովեն իրենց դիվանագիտական դիտորդների ներկայությունը Երևանում, ինչպես նաև երկրի տարածքում գործող այլ ընտրատեղամասերում»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր վարչական ռեսուրսի չարաշահմամբ նախընտրական քարոզչությամբ զբաղվելու մեջ:


«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է, — ասված էր ՀՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:


Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին` պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ: Կոչ ենք անում վարչապետի պաշտոնակատարին խստորեն պահպանել միջազգային փաստաթղթերով սահմանված կանոնները, բոլոր կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, ընդ որում` ոչ թե խոսքով այլ գործով»:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 27


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն