• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 12:57 – Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է մաֆիային, երկրակործան թայֆային.եղել է և Վիտալի Բալասանյանը 
  • 09:20 – Նավթի համաշխարհային գները նվազում են 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

1390 պատգամավորի թեկնածուներից 459-ը կամ 33%-ը գործազուրկ է

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակից 10 քաղաքական ուժի 1390 պատգամավորի թեկնածուներից 459-ը կամ 33 %-ը գործազուրկ է: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված ցուցակներից:Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ, բայց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության չաշխատող թեկնածուների տվյալները հնարավոր չէր պարզել, քանի որ կուսակցության ցուցակի «աշխատանքի վայրը, պաշտոնը» հատվածում նշված էին 81 թեկնածուների մասնագիտությունները, ոչ թե աշխատանքի վայրերը:


Ամենից շատ գործազուրկներն ընդգրկված են «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակում՝ 87 հոգի: Սակայն, կուսակցությունը ներկայացրել է 174 հոգանոց ցուցակ, իսկ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը՝ 85 հոգանոց, որից 30-ը չի աշխատում: «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ ներկայացրել է 83 հոգուց բաղկացած ցուցակ, որից 29 պատգամավորի թեկնածու անաշխատանք է:


Ընդ որում, «Ազգային առաջընթացի» ցուցակում ևս մնացած՝ ոչ գործազուրկների տվյալների կողքին նշված են միայն մասնագիտությունները:Ամենաքիչ թվով գործազուրկները «Իմ քայլը» դաշինքում են՝ 24 թեկնածու: Դաշինքը նաև ամենամեծ՝ 182 հոգանոց ցուցակը ներկայացրած քաղաքական ուժն է:


Հարկ է նշել, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները հիմնականում կառավարության անդամներն են, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները և մարզպետները:


Ստորև ներկայացնում ենք կուսակցությունների և դաշինքների ամբողջական ցանկն ու նրանց ցուցակներում գործազուրկների թիվը.


ՀՀԿ – 125 հոգանոց ցուցակից չի աշխատում 37 պատգամավորի թեկնածու


ՀՅԴ – 152 հոգանոց ցուցակից չի աշխատում 29 պատգամավորի թեկնածու


«Իմ քայլը» դաշինք — 182 հոգանոց ցուցակից չի աշխատում 24 պատգամավորի թեկնածու


«Լուսավոր Հայաստան» կուսակցություն — 156 հոգանոց ցուցակից չի աշխատում 45 պատգամավորի թեկնածու


«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն – 85 հոգանոց ցուցակից չի աշխատում 30 պատգամավորի թեկնածու


«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 83 հոգանոց ցուցակից չի աշխատում 29 պատգամավորի թեկնածու


«Մենք» դաշինք – 133 հոգանոց ցուցակից չի աշխատում 56 պատգամավորի թեկնածու


«Սասնա ծռեր» — 174 հոգանոց ցուցակից չի աշխատում 87 պատգամավորի թեկնածու


ԲՀԿ – 169 հոգանոց ցուցակից չի աշխատում 62 պատգամավորի թեկնածու


ՕԵԿ – 131 հոգանոց ցուցակից չի աշխատում 60 պատգամավորի թեկնածու


«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակի դեպքում, սակայն, պատկերն այլ է: Թեկնածուների տվյալներում ոչ թե նշված է «չի աշխատում», այլ գրված է «հասարակական գործունեությամբ զբաղվող»: Այսպիսով, ՕԵԿ ցուցակում ընդգրկված է 58 «հասարակական գործունեությամբ զբաղվող» և 2 թոշակառու:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 351


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր