• 07:38 – Ինչ է սպասվում Արցախում 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 23:22 – Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը 
  • 16:07 – Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ կունենա՞ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գյուղտեխնիկայի արտադրությամբ զբաղվող լիտվական «Բելտեխնիկա» ընկերության ղեկավար Արմեն Հարությունյանին. քննարկվել է ընկերության կողմից Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի՝ այդ թվում նաև տրակտորի, արտադրություն հիմնելու ծրագրի իրականացումը, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ներդրումային ծրագրի իրականացմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և գործադիրի քայլերն ուղղված են ներդրողների համար հնարավորինս բարենպաստ պայմանների ստեղծմանը:


Արմեն Հարությունյանը նշել է, որ նախատեսում են Հայաստանում արտադրել ժամանակակից գյուղտեխնիկա, որն իր գնով հասանելի կլինի գյուղարտադրողներին, ինչպես նաև կարտահանվի եվրոպական շուկա: Նշվել է, որ «Հայրէլեկտրոմաշ» գործարանի հիմքի վրա հիմնվելու է նոր գործարան. սկզբնական փուլում նախատեսվում է իրականացնել $5-7 մլն-ի ներդրում, այնուհետև երկրորդ փուլում կներդրվի ևս $10-15 մլն՝ նոր գործարանի հիմնման համար:


Գործարարը տեղեկացրել է, որ ներդրումային ծրագրում ներգրավված թիմն արդեն դեկտեմբերի 1-ից սկսելու է այն կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքները: Գործարանն առաջին փուլում պլանավորում է արտադրել տարեկան 3000 տրակտոր, իսկ երկրորդ գործարանը թույլ կտա ավելացնել արտադրությունը ևս 5000:


Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և վստահություն հայտնել, որ այն հաջողությամբ կիրականացվի:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 31


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն