• 07:38 – Ինչ է սպասվում Արցախում 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 23:22 – Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը 
  • 16:07 – Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ կունենա՞ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը մարդասիրական է․ Տիգրան Ուրիխանյան

 

Մեր օրերում, գրեթե ամենուր, նկատում ենք կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումների, ընդհուպ մինչև կախաղան հանված շներ և այլ ընտանի կենդանիներ։ Սոսցանցերում հրապարակված նմանատիպ տեղեկատվությանն ի պատասխան՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանը շրջանառության մեջ դրեց «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծ, ըստ որի պետք է արգելվեն  կենդանիների ոչնչացման դաժան ու անմարդկային մեթոդները, մասնավորապես զենքի կիրառմամբ։

Նույն օրենքով առաջարկվում է կենդանիներին, այդ թվում՝ թափառող շներին տեղահանել բնակավայրերից և (կամ) ենթարկել ստերիլիզացիայի, հաշվառել և տեղավորել հատուկ պահպանման վայրերում։ 

«Կենդանուն մահացնելը պետք է իրականացվի մարդասիրական մեթոդներով, չպետք է առաջացնի ցավ ու տանջանք, տագնապի կամ վախի զգացողություն։ Կենդանուն մահացնելն իրականացվում է կենդանաբույժի կողմից գործող օրենսդրության համապատասխան գրանցված կենդանաբուժական օգտագործման ցավազրկող դեղամիջոցների, այդ թվում թմրանյութերի կիրառմամբ, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1 և 5 կետերում նշված դեպքերի»,-հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Տիգրան Ուրիխանյանն ու հավելել, որ կենդանիներին մահացնելը իրականացվում է լիազոր մարմի կողմից` սահմանված կարգով և ձևերով։

Ըստ նրա՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը մարդասիրական է, որը ենթադրում է նրանց պահելու և դաստիարակելու, բուծման,օգտագործման, կենդանաբուժական օգնություն ցույց տալու, կենսաբանական և անհատական առանձնահատկությունների հիման վրա բնական պահանջմունքների բավարարման ապահովման պարտականությունների բարեխիղճ կատարում, դաժան և այլ անմարդկային վերաբերմունքի բացառում։

Օրենքի նախագծով արգելվում է նաև կենդանիներին դաժանաբար մահացնելը՝ կենդանիներին մահացնելն առանց դրա համար նախատեսված կենդանաբուժական նշանակության դեղամիջոցների, այդ թվում՝ սահմանված կարգով գրանցված դեղագործական թմրամիջոցների կիրառման, անմարդկային այլ ֆիզիկական և քիմիական միջոցներով: 

Կա նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քարոզչության արգելք։

Բացի այդ, կենդանիներին մահացնելն արգելվում է բաց՝ տեսանելի վայրերում։

Առաջարկվում է նաև թափառող կենդանիների նկատմամբ վերաբերմունք սահմանել՝ կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահանջների համապատասխան:

Այս օրենքի նախագիծը կարևոր է այնքանով, որ օրենքի ընդունումից հետո, կնվազեն կենդանիների նկատմամբ դաժան հաշվեհարդարները՝ մարդկանց ուշադրությունը սևեռելով կենդանական աշխարհի ներկայացուցիչների կողմը։


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 39


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն