• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը կշարունակվի նաեւ ապագայում. Հայկ Մարության

 
Hayk

Շինության ապամոնտաժման երեկվա դեպքը միակը չէ, այս գործընթացը տեղի է ունեցել ամբողջ քաղաքում եւ տեղի է ունենալու ապագայում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով Գյուրջյան 1/3 հասցեում ապամոնտաժված շինության մասին։

 

«Մենք քանդման աշխատանքներ իրականացրել ենք միայն համայնքին պատկանող հողի վրա։ Բացի այդ, ես մեկ անգամ ասել էի, զգուշացրել էի, որ այսուհետ ապօրինի շինարարություն չի լինելու, մարդիկ կարծես թե լուրջ չեն վերաբերվում դրան, իրենց թվում էր, թե սա ասվում էր ասելու համար»։

 

Մարությանը շեշտում է՝ որպես քաղաքապետ պաշտպանելու է քաղաքի բնակիչների ու համայնքի շահերը. «Ես այստեղ եմ, որ օրինականությունը պահեմ, եւ ներկայացնեմ մեր բնակիչների ու մեր համայնքի շահերը, ուստի այստեղ շեղումներ չեն լինելու»։

 

Հարցին՝ առաջիկայո՞ւմ էլ ականատես կլինենք ապամոնտաժման նմանատիպ աշխատանքներին, քաղաքապետն ասաց. «Եթե ապօրինի սկսեն կառուցել, այո՛, տեղի է ունենալու նույն բանը։ Մեզ մոտ հիմա աշխատում է շատ լավ մեխանիզմ օրինական շինարարությանը նպաստելու համար։ Եկեք, դիմեք, եւ եթե ձեր շինարարությունը համապատասխանում է նորմերին, ապա կստանանք համապատասխան թույլտվությունը» ։

Նրա խոսքով՝ այն շինությունները, որոնք արդեն իսկ կառուցված են, եւ դիմելու են օրինականցման, մեկ առ մեկ դիտարկվելու են։

 

Լեոյի փողոցի բարաքների մասին հարցին Մարությանը նշեց, որ պարբերաբար այցելում է այդ տիպի վայրերը եւ քաջատեղյակ է՝ ինչ է կատարվում Երեւան քաղաքում. «Մենք ստացել ենք այս ժառանգությունը, բայց պետք է ձգտենք շտկել այդ»,–եզրափակեց նա։

 

Հիշեցնենք, որ Նոր Նորքում Գյուրջյան 1/3 հասցեում գտնվող «Անի 97» ՍՊԸ-ին պատկանող 1100 քմ է ընդհանուր մակերեսով առերեւույթ ապօրինի շինությունը ապամոնտաժվել է նոյեմբերի 12–ի առավոտյան՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ։

 

Կառուցապատողի խոսքով, սակայն քաղաքապետարանն իրավունք չուներ քանդման որոշում կայացնել, քանի որ դատարանը դեռեւս որոշում չի կայացրել՝ շինության ապօրինի լինելու վերաբերյալ։


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 173


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր