• 07:38 – Ինչ է սպասվում Արցախում 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 23:22 – Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը 
  • 16:07 – Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ կունենա՞ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Ո՞ր երկրներն են ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը. ցանկ

 
Քարտեզի վրա ընդգծված են այն պետությունները, որոնք Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջումը ճանաչել են որպես ցեղասպանություն․ բաց կանաչով նշված են այն պետությունները, որտեղ ճանաչումը մասնակի է։
 
24 ապրիլի ամբողջ աշխարհի հայությունը հիշատակում է 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 102 տարի առաջ տեղի ունեցած այդ ոճիրը բազմաթիվ երկրներ են ճանաչել ու դատապարտել: Ստորեւ ներկայացնում ենք ցեղասպանությունը ճանաչած երկրների եւ կազմակերպությունների ցանկը.
 
1965 թվական - Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը:
1982 թվական- Կիպրոսի խորհրդարանը ճանաչել է ցեղասպանությունը:
1995 թվական- Ռուսաստանի Դուման ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը համարում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
1996 թվական – Կանադան ճանաչեց ցեղասպանությունը: 
1997 թվական - Լիբանանի Ազգային ժողովը ռեզոլյուցիա ընդունեց, որով ճանաչեց ու քննադատեց Հայոց ցեղասպանությունը։
1998 թվական - Բելգիայի սենատը Թուրքիայի կառավարությանը կոչ արեց ընդունել Հայոց ցեղասպանության փաստը։
1998 թվական - Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
1999 թվական - Հունաստան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
2000 թվական - Իտալիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
2000 թվական - Վատիկանը՝ ի դեմս Հռոմի պապ Յոհան Պավել II-ի, ճանաչեց ու քննադատեց ցեղասպանությունը։
2003 թվական - Շվեյցարիա:
2004 թվական - Արգենտինայի սենատը դեկլարացիայով հայտարարեց հայ համայնքի հետ 1915թ. ցեղասպանության վերաբերյալ սոլիդարության մասին։
2004 թվական - Սլովակիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
2004 թվական - Նիդերլանդների ներկայացուցչական պալատը ճանաչեց ցեղասպանությունը։
2005 թվական - Վենեսուելայի խորհրդարան։
2005 թվական - Լեհաստանի խորհրդարան:
2005 թվական - Ցեղասպանությունը քննադատող ռեզոլյուցիա ընդունեց Լիտվան:
2007 թվական - ցեղասպանությունը քննադատող որոշում ընդունեց Չիլիի սենատը։
2010 թվական – Շվեդիա:
2014 թվական - Բոլիվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
2015 թվական - Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց ու քննադատեց ցեղասպանության փաստը։
2015 թվական - Լյուքսեմբուրգի խորհրդարանը ռեզոլյուցիա ընդունեց՝ ճանաչելով հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը։
2015 թվական - Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց Բրազիլիայի կողմից։
2015 թվական - Պարագվայի սենատը պաշտոնապես ճանաչեց ցեղասպանությունը:
2016 թվական - Գերմանիայի Բունդեսթագը ռեզոլյուցիա ընդունեց, որով ճանաչեց 1915-ի Հայոց ցեղասպանությունը։
 
Հայոց ցեղասպանությունը մասնակիորեն ճանաչած պետություններից են Ավստրալիան, Արգենտինան, Կանադան, Շվեյցարիան, Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, ԱՄՆ-ն (ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը  ընդունել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը)։
Հայոց ցեղասպանությունը ճանաչված ու քննադատված է նաեւ որոշ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից՝ Եվրոպական խորհրդարան, Եվրոպայի խորհուրդ,  ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ եւ այլն։
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 44


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն