• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Վարդան Օսկանյանը ներկայացնում է 10 պատճառ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու համար

ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը սոցցանցում անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներին և ներկայացրել 10 պատճառ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու համար։


Գրառումը` ստորև.


1) Այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք, քաղաքական եւ հասարակական պահանջ չկա: Հայաստանում չկա եւ երբեք չի եղել ո՛չ սահմանադրական եւ ո՛չ էլ քաղաքական ճգնաժամ: 2005-ին, երբ փոփոխվեց Սահմանադրությունը, կա՛ր դրա հրամայականը: Փոփոխվեց նախեւառաջ այն պատճառով, որ նոր Սահմանադրությունը պարտադիր պետք է համաձայնեցվեր Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Երկրորդ, այնտեղ լուծվեց հայ ժողորդի համար կարեւորագույն նշանակություն ունեցող երկքաղաքացիության հարցը: Եվ, վերջապես, նվազեցվեցին հանրապետության նախագահի բացարձակ լիազորությունները, դրանց մի մասը սահմանադրորեն անցավ խորհրդարանին եւ կառավարությանը:


2) Այսօրվա հիբրիդային Սահմանադրությունը պատշաճ կիրառության եւ արդար ընտրությունների պարագայում մեր պետության համար ճիշտ տարբերակն է: Այն, մի կողմից պարունակելով պառլամենտարիզմի տարրերը, կարող է նպաստել Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը, մյուս կողմից՝ պարունակելով նախագահի լայն լիազորություններ, կարող է երաշխավորել համարժեք արձագանքը արտաքին մարտահրավերներին:


3) Այսօր քաղաքական մթնոլորտը բացարձակապես բարենպաստ չէ Սահմանադրության արմատական փոփոխության համար: Չկա բավարար համախմբում այդ գաղափառի շուրջ: Կառավարման համակարգի արմատական փոփոխության համար շատ ավելի մեծ քաղաքական, քաղաքացիական եւ հասարակական համախմբում է անհրաժեշտ: Այսօր այդ գաղափարի շուրջ իրական որեւէ համախմբում չկա:


4) Հայաստանում քաղաքական կուսակցությունները դեռեւս բավարար չեն կայացել, որպեսզի դառնան կառավարման համակարգի գլխավոր եւ միակ խարիսխը:


5) Իշխող քաղաքական ուժը, որը համակարգի փոփոխության գլխավոր նախաձեռնողն է, օրինակարգության շատ լուրջ դեֆիցիտ ունի, որը մեծ ստվեր է գցում սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացի վրա:


6) Բացարձակ վստահություն չկա քվեարկության համակարգի նկատմամբ: Այդ իսկ պատճառով հանրաքվեի արդյունքները, անկախ դրա ելքից, կասկածի տակ են դրվելու:


7) Ակնհայտ է, որ այս ամենն արվում է մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի՝ իշխանությունը պահելու հավակնությունները բավարարելու համար:


8) Այն, ինչ ներկայացվել է որպես նախագիծ, լի է հակասություններով եւ վտանգներով, օրինակ.


– Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր չարիքը՝ կայուն մեծամասնության երաշխավորումը՝ լինի դա ընտրության երկրորդ փուլով, թե բոնուսային տարբերակով, փաստացի սահմանադրական նորմ է դառնում:


– Խորհրդարանի ձայների՝ 2/3-ով Սահմանադրության փոփոխության հնարավորությունը:


Զինված ուժերի գլխավոր հրամանատարի անձի շուրջ անորոշ ձեւակերպումները:


– 100 տոկոսանոց համամասնական ընրակարգի անցնելու քողի տակ Ընտրական օրենսգրքի հնարավոր այնպիսի փոփոխությունը, որը կամրագրի քվեարկության ռեյտինգային դրույթը՝ գործնականում դառնալով 100 տոկոսանոց մեծամասնական համակարգ:


9) Հայաստանը միակն է նախկին խորհրդային հանրապետություններից, ներառյալ բալթյան երկրները, որը փորձում է անցում կատարել խորհրդարանական նման կառավարման համակարգի: Վրաստանը հիբրիդային համակարգ ունի, մոտավորապես այնպիսին, ինչպիսին Հայաստանի այսօրվա համակարգն է: Մեզ առաջարկվող համակարգի նմանը չկա նաեւ տարածաշրջանի մյուս երկրներում: Թուրքիան նույնպես հիբրիդային համակարգ ունի, որտեղ հանրապետության նախագահն ընտրվում է ուղղակիորեն ժողովրդի կողմից:


10) Լղոզված, ոչ կուռ կառավարման նման համակարգը, որտեղ երկրի առաջին դեմքը համարվելու է որեւէ լիազորություն չունեցող եւ ժողովրդի կողմից չընտրված նախագահը, իսկ գործադիր լիզորություններով օժտված վարչապետը ամբողջական կախվածության մեջ է լինելու իր կուսակցությունից եւ նրա ղեկավարից, էապես կթուլացնի ապագայում հնարավոր արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունը:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 501


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր