• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 5.3%

Հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականությունը, ինֆլյացիայի ցածր մակարդակը և առևտրի համար բարենպաստ պայմանների առկայությունը կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը, իսկ ՀՆԱ իրական աճը 2018թ-ին կանխատեսվում է 5.3%-ի սահմաններում: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցում:


Համաշխարհային բանկի նախորդ կանխատեսմամբ 2018թ-ին Հայաստանի տնտեսական աճը գնահատվում էր 4.1%:


Զեկույցի գնահատականների համաձայն՝ ընթացիկ տարում տնտեսական աճին նպաստող գլխավոր ոլորտները լինելու են ծառայությունների ոլորտը՝ 6.3% և արդյունաբերությունը՝ 5%, իսկ գյուղատնտեսության աճը կկազմի 2.5%:


«2018թ-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը չի խաթարել Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների դրական միտումները: 2018թ-ի առաջին կիսամյակում տնտեսությունն աճել է 8.3%-ով: Իրական աշխատավարձի աճը, գործազրկության կրճատումը և դրամական փոխանցումների աճը խթանում են սպառման ծավալների մեծացմանը և աղքատության կրճատմանը», — ասված է Համաշխարհային բանկի զեկույցում:


Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հոկտեմբեր ամսին հրապարակված նոր կանխատեսումների համաձայն ևս Հայաստանի տնտեսական աճի գնահատականները բարելավվել էին՝ 3.4%-ից բարձրանալով մինչև 6%:


Հայաստանի ԱՎԿ տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5%, իսկ նախորդ տարի նույն ցուցանիշը կազմել էր 5%: Հայաստանի Կենտրոնական բանկը ևս բարելավել է սպասվող տնտեսական աճի կանխատեսումների միջակայքը՝ 4.6-6.5%-ի փոխարեն կանխատեսելով 5.6-6.9%:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 145


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր