• 20:46 – Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 11:30 – Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Այս ամռանն ունեցել ենք էլեկտրաէներգիայի՝ անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ սպառում. Արթուր Գրիգորյան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս, նշեց, որ իր համար ատոմակայանի գործարկումից հետո հաջորդ հրատապ խնդիրը կապված է եղել էլեկտրաէներգիայի սպառման մեծ ծավալների հետ:


«Այս տարի ամռանն ունեցանք էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում՝ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չէր եղել, որ ամռան ամիսներին Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի էլեկտրաէներգիայի սպառումը օրական ծախսով հասներ 1030 մեգավատտի: Նմանատիպ ծախս ունեցել ենք հիմնականում Նոր տարվա օրերին, բայց ոչ ամռանը: Սա պայմանավորված է հիմնականում այս շոգ օրերով, մեզ համար լուրջ խնդիր էր այդ իրավիճակում հուսալի և որակյալ ծառայություններ իրականացնել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ ժամանակահատվածում ատոմակայանը չէր աշխատում, կանգնած էր:


Գրիգորյանը նշեց, որ փորձառու մասնագետների միջոցով և աշխատանքի ճիշտ կազմակերպման արդյունքում էլեկտրաէներգիայի մատակարարման ոչ մի խափանում չգրանցվեց: Նա առանձնացրեց իր պաշտոնավարման օրոք կատարված ևս մեկ քայլ: Նախարարը նշեց՝ հաշվի առնելով, որ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում նպատակահարմար էր իրականացնել պետական կառավարում, «Տաշիր գրուպ»-ի հետ փոխհամաձայնության արդյունքում եկել են համոզման, որ այն պետք է պետական հիմնարկ լինի:


Ըստ նախարարի՝ իր ղեկավարած նախարարության աշխատակսզմում տարվող և տարված աշխատանքներում պարզվել է, որ կառուցվածքը չի համապատասխանում այն գործառույթներին, որ պետք է իրականացվեն, ապա տեղեկացրեց՝ նախաձեռնել է կառուցվածքային փոփոխությունների մի ամբողջ փաթեթ, որի արդյունքում նախարարության աշխատակազմն ամբողջությամբ կվերաձևավորվի:


«Մենք ստեղծում ենք ավելի արդյունավետ աշխատակազմ, ձևավորել ենք աշխատանքային խումբ, այն զբաղվում է էներգետիկայի ոլորտում առկա բոլոր ընկերությունների օպտիմալացաման և արդյունավետ կառավարման գործընթացով, մենք այսօր արդեն իսկ ունենք մշակված ձևաչափը, թե որ ընկերությունում ինչ օպտիմալացում պետք է իրականացնենք՝ չխաթարելով այդ ընկերությունների արդյունավետ կառավարումը»,- ասաց նա:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 110


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն