• 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 20:34 – Շնորհավոր տոնդ, Հայաստա´ն| Արթուր Վանեցյան 
  • 12:15 – «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ 
  • 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 10:10 – Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Մենք լուծեցինք մի հարց, որը 24 տարի համարվել է անլուծելի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ աշխատանքային այցի հանդիպումներից առաջինը Բերդում էր։ Վարչապետն իր ելույթում ասաց, որ այստեղ վերջին անգամ եղել է «նախահեղափոխական Հայաստանում», 2017-ի մարտին, և հիմա մարդկանց դեմքին տեսնում է ժպիտներ, որն ամենակարևոր բանն է համարում։


«Ինչի՞ համար եմ եկել, ի՞նչ ունեմ ձեզ ասելու: Ձեզ ունեմ ասելու մի շատ կարևոր բան, թե ինչու եմ համոզված, որ մեր երկրի բոլոր խնդիրները լուծվելու են: Ինչու եմ համոզված, որ մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր, որովհետև մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին»,-տավուշցիներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Այդ բանալին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացատրությամբ այն է, որ ավելի քան 20 տարի Հայաստանում ժողովուրդն ուզում էր փոփոխություններ և դրանք տեղի չէին ունենում. եկավ 2018 թվականը և այդ փոփոխությունը տեղի ունեցավ:


«Մենք լուծեցինք մի հարց, որը 23-24 տարի համարվել է անլուծելի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա հարց տվեց՝ ինչո՞ւ էր մնում անլուծելի ու պատասխանեց՝ որովհետև 23-24 տարի մարդիկ մտածում էին, որ քաղաքական փոփոխություն պետք է անեն՝ ընդդիմության այս՛ լիդերը, ա՛յն առաջնորդը և ամեն անգամ, երբ տեղի չէր ունենում փոփոխությունը, նեղանում էին այդ առաջնորդից:


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասկացավ, որ դա պետք է անի յուրաքանչյուրը, այլ ոչ թե ինչ-որ առաջնորդ: Ամեն մեկը պետք է լինի առաջնորդ:


«Ես նույն մարդն էի մարտի 31-ին և մայիսի 8-ին: Նույն մարդն եմ՝ վերջին 20 տարվա ընթացքում: Մի քանի գիրք ավել եմ կարդացել, մի քիչ տեսքս է փոխվել: Բայց ի՞նչը փոխվեց: Փոխվեց ձեր ընկալումը, փոխվեց այն, որ հասկացաք, որ ամեն ինչ դուք եք որոշում»,-բացատրեց Նիկոլ Փաշինյանը

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 182


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր