• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ռուսաստանին պետք է պարզապես օգնել, որ հասկանա

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ռուսների հետ պարզապես պետք է խոսել, նույնիսկ բացատրել, որովհետև իսկապես էլ Ռուսաստանում լավ չեն պատկերացնում այն, ինչ կատարվում է Հայաստանում: Ռուսաստանը սպասում է և միաժամանակ փորձում է հասկանալ՝ ինչն իրենք էլ չեն թաքցնում, այս հարցում նրան պետք է պարզապես օգնել: Ընդհանուր առմամբ, հենց այս սպասումներից են ռուսական միջավայրում հայտնվում տարատեսակ ապատեղեկատվություններ` լինի դա զենքի մատակարարման ծրագիր, թե այլ բան:


Ի վերջո, մի քանի օր շարունակ, Լավրովի հայտարարությանը հաջորդած աղմուկից հետո, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը շատ կարճ և հստակ ասաց` զենքը շարունակում է մատակարարվել, իսկ Խաչատուրովին մեղադրանք ներկայացնելու կապակցությամբ պարզապես նշել է, թե Հայաստանը արդարադատություն է իրականացնում:


Այլ կերպ ասած` Ֆոմինը պարզապես արձանագրել է` դա Հայաստանի ներքին գործն է, պարզ լեզվով, հանգիստ, առանց ենթատեքստերի, առանց ակնարկների: Կարծես թե շատ հեշտ է, որովհետև առաջին տեղում են լեգիտիմությունն ու ինքնիշխանությունը: Ռուսաստանը սա տեսնում է, գուցե դեռևս լավ չի պատկերացնում, բայց տեսնում է, իսկ պատկերացնելու համար, ինչպես արդեն նշվեց, Ռուսաստանին պետք է պարզապես օգնել: Այդ օգնությունը կարող է լինել միայն նորմալ դիվանագիտական ու հանգամանալից լեզվով, ոչ թե հոխորտանքով, ոչ թե հակառուսական տրամադրություններով, ոչ էլ, բնականաբար, խնդրանքներով ու Ռուսաստանի «բարեկամությանը» վստահելով:


Ռուսաստանը մեր դաշնակիցն է, որովհետև այստեղ ունի շահեր, մենք էլ, մեծ հաշվով, Ռուսաստանի դաշնակիցն ենք, որովհետև ունենք շահեր, փոխադարձ շահերը դաշնակցության երաշխիք են և շարունակելու են մնալ այդպիսին, քանի դեռ կողմերից մեկի շահերը չեն նվազել կամ ավելացել: Սա հստակ իրողություն է և վերջ:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 101


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր