• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Մինչ էքստրասենսի բնակարան բարձրանալը՝ Մուշեղը շանտաժի է ենթարկել իր ծանոթուհուն Նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող Մուշեղ Մխիթարյանը, մինչ Անիի բնակարան բարձրանալը եւ սպանելը, շենքի բակում շանտաժի է ենթարկել իր ծանոթուհուն: Նախ հիշեցնենք, որ օգոստոսի 5-ի «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանին սպանելու կասկածանքով երկու հոգին էին ձերբակալվել՝ «Յոնուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը եւ նրան ծանոթ մի աղջիկ:

Ըստ տեղեկությունների՝ Մուշեղն իմացել է, որ Անին գումար ունի իր մոտ եւ այն վերցնելու նպատակով իր ծանոթուհու հետ գնացել է Անի Մաջնունյանի տուն:

Սակայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Մուշեղն իր ծանոթուհուն համոզել է, որ իր հետ բարձրանա Անի Մաջնունյանի բնակարան, եւ միասին նրանից վերցնեն գումարը, սակայն աղջիկը չի ցանկացել բարձրանալ, Մուշեղը շենքի բակում սկսել է շանտաժի ենթարկել իր ծանոթուհուն, թե պիտի գաս, թե չէ… Սակայն աղջիկը հրաժարվել է, եւ վերջինները որոշել են, որ Մուշեղը միայնակ կբարձրանա, իսկ նրա ծանոթուհին շենքի բակում կսպասի: Այդպես էլ եղել է: Բայց երբ Մուշեղի ծանոթուհին տեսել է, որ նա շատ է ուշանում, բարձրացել է Անիի բնակարան եւ ականատես եղել մի տեսարանի, թե ինչպես է Անի Մաջնունյանը գետնին ընկած խռխռում, իսկ Մուշեղը, ըստ էության, գումարն ու ոսկեղենն է փնտրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 481


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր