• 16:29 – Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 16:07 – Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ կունենա՞ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 09:00 – Վարսակի փաթիլներով և կոկոսի քերուկով թխվածքաբլիթ 

Փաշինյանի կառավարության հակասահամանդրական որոշումը

Կառավարությունը հունիսի 11-ին  հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը:


Կառավարության այս որոշումից հետո ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց: Թանդիլյանի քայլը սպասված էր և ազդեցիկ, քանի որ նա կուտակային համակարգի դեմ պայքարող հիմնական գործիչներից մեկն էր և իր համաձայնությունը այս համակարգի ներդրմանը անհասկանալի կմնար:


Պետք է նկատել որ այս առումով անհասկանալի էր նաև վարչապետ Փաշինյնաի կեցվածքը, քանի որ տարիներ առաջ նա նույնպես դեմ է արտահայտվել պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը և հայտարարել է, որ այդ համակարգին դեմ է Հայաստանի բնակչության 80 տոկոսը: Իհարկե անհասկանալի է, թե ինչու է Փաշինյանը հակասում ինքն իրեն, սակայն այս ամենում առավել ուշագրավն այն է, որ Փաշինյանի կառավարության այս որոշումը հակասում է ՀՀ սահամանդրությանը:


Դեռ 2014 թվականին ԱԺ 34 պատգամավորներ դիմեցին Սահամանդրական դատարան «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը հարակից փոփոխություններով սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հայցով: Այս դիմումի տակ ստորագրողների թվում է եղել նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:


Ի զարմանս շատերի ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակային կենսաթոշակային օրենքի դրույթները: Սա նշանակում էր, որ ներդրվող համակարգը չի կարող այդ տեսքով կյանքի կոչվել: Սահմանադրական դատարանի որոշումը զգաստացրեց անգամ ՀՀԿ-ին և նրանք իրենց իշխանության տարիներին չկարողացան կյանքի կոչել այն:


Հիմա փաստորեն այս համակարգի կյանքի կոչումը դառնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին հակասահամանադրական որոշումը: Եվ որ ամենազավեշտալին է՝  վարչապետ Փաշինյանը կյանքի է կոչում մի ծրագիր, որի դեմ պայքարում էր պատգամավոր Փաշինյանը:


Այս առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը հավելյալ բացատրություններ տալու կարիք ունի: Ի վերջո ինչու՞ է նա կյանքի կոչում ՀՀԿ-ական իշխանության մի ծրագիր, որի դեմ ինքը պայքարել է և ավելին Սահմանադրական դատարանում հաղթել է այդ պայքարում:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 42


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն