Քրեական գործ է հարուցվել համայնքապետի ընտրություններում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առիվ » Միջազգային Լրատվական Ծառայություն - Նորություններ ամբողջ աշխարհից
 
  • 10:24 – Կարևորը հիշեք «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» կարգախոսը 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 01:36 – Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է լավագույն մարզիկներին 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Քրեական գործ է հարուցվել համայնքապետի ընտրություններում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առիվ

   ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել հունիսի 11-ին մարզի Գոռավան համայնքի ղեկավարի ընտրություններում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի կապակցությամբ, հատնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։


2018թ. հունիսի 11-ին Վեդի քաղաքի մի բնակիչ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժին հաղորդում, այնուհետև բացատրություն է տվել այն մասին, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչներից մեկը շուրջ 20 օր առաջ գյուղապետարանի շենքում, համայնքապետից, որպես օգնություն, սիրտը վիրահատելու պատճառաբանությամբ ստացել է 100.000 ՀՀ դրամ կաշառ՝ խոստանալով գյուղի համայնքապետի ընտրություններում ընտրել նրան: Չնայած այդ մասին նախապես փաստեր չի ունեցել, սակայն այդ բնակչի հետ զրույցի ընթացքում վերջինս հաստատել է կատարվածը՝ հայտնելով, որ այդ պատճառով ընտրություններում ընտրել է համայնքապետի տվյալ թեկնածուին:


Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ընտրողի կողմից թեկնածուից, նրա օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կաշառք ստանալու, ինչպես նաև թեկնածուի կողմից իր օգտին կողմ քվեարկելու համար ընտրողին անձամբ կաշառք տալու հանցագործության հատկանիշներ՝ նախապտարստված նյութերով ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:


ՀՀ գլխավոր դատախազությունից քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու համար:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 38


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն