• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Նորանշանակ նախարարը փորձում է կյանքի կոչել Սերժ Սարգսյանի հակասահմանադրական ծրագիրը

ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել, որոնցից մեկում ներկայացված կլինեն միայն սփյուռքի ներկայացուցիչները։ Նախարարը հնչեցնում է առաջարկ, որը չի համապատասխանում ՀՀ Սահամանդրությանը և ավելին նոր մարտահրավերներ կստեղծի Հայաստանի համար:


Փաստորեն ստացվում է, որ նախարարն առաջարկում է օրենսդիր մարմնում լծակներ տալ ՀՀ քաղաքացի չհանդիսացող մարդկանց, որոնք չեն ապրում այստեղ, չեն վճարում հարկեր և ավելին չեն կրելու այն որոշումների հետևանքները, որոնց կայացմանը իրենք մասնակցում են:


Պառլամենտական երկրում երկրի խորհրդարանի աշխատանքներին մասնակից դարձնել այլ երկրների քաղաքացիներին ողջամիտ առաջարկ չէ: Իհարկե պետք է սփյուռքը մասնակից լինի Հայաստանի կյանքին, սակայն նրա մասնակցությունը կարող է միայն խորհրդակցական ձև կրել, իսկ եթե իրականում ցանկանում են մասնակցել մեր երկրի ներքաղաքական կյանքին, ապա թող բարի լինեն հետ վերադառնան Հայաստան ու դառնան քաղաքացիներ ու քաղաքացու իրավունքով մասնակցեն երկրի ներքաղաքական կյանքին:


Հետաքրքիր է, որ Սփյուռքի նախարարը  նոր գաղափար չի հնչեցնում: Նա փաստորեն փորձում է կայնքի կոչել դեռևս 2011 թվականին` Սերժ Սարգսյանի կողմից համանման հակասահմանադրական գաղափարը: Սերժ Սարգսյանի այս գաղափարի մասին 2011 թվականին խոսել էր նախկին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հայտարարելով . «Հանրապետության նախագահը, քննարկելով խնդիրը, եկել է եզրակացություն, եւ անում է առաջարկություն, որ այո, պետք է Հայաստանի պետական կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ լինեն, որոնք կարող են սփյուռքահայերին հնարավորություն տալ մասնակցելու պետական կառավարմանը»,-ասել էր Հրանուշ Հակոբյանը:


Հ.Գ. հետաքրքիր է, եթե նախարարը առաջարկում է սփյուռքի համար ԱԺ-ն դարձնել երկպալատ, այդ դեպքում ինչի՞ համար է Սփյուռքի նախարարությունը:


Լուսանկարը՝ Sputnik գործակալության

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 244


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր