• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Վրաստանում սպանվել է քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը

Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում սպանվել է Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը, հայտնում է «Эхо Кавказа»-ն:

Սպանությունը տեղի է ունեել կիրակի օրը՝ հուլիսի 26-ին: Խանդո գյուղի մոտ անհայտ անձինք դարան են սարքել և երբ Սարգիս Հակոբյանը մեքենայով անցնելիս է եղել, ինքնաձիգներից կրակ են բացել:

Մեքենան ճանապահից դուրս է թռել և հայտնվել մերձակա տարածքում: Ավելի ուշ տեղի բնակիչներից մեկը տեսել է մեքենան և զոհվածին ու անմիջապես զանգահարել ոստիկանություն: Ականատեսները պատմել են, որ Սարգիս Հակոբյանը բազմաթիվ հրազենային վնասվածքներ էր ստացել: Հանցագործության վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկով» ավտոմատ:

«Մանրամասների մասին ոչինչ չեմ կարող ասել: Հարուցված է քրեական գործ, ընթանում է նախաքննություն», հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայության ներկայացուցիչ Էկա Աթոշվիլին:

Համագյուղացիների խոսքերով, Սարգիս Հակոբյանը հաճախ էր ընտանիքով Ախալքալաքում լինում: Այս անգամ նա ընտանիքի հետ միասին Խանդո էր եկել 10 օր առաջ: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 480


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր