• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Արդյո՞ք Կյանքի իրավունքը իշխանություններին տալիս է սպանելու իրավունք

Այդ հոդվածներից մեկը նախագծում ներառված 23-րդ հոդվածն է, որտեղ մասնավորապես ասվում է. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք», միևնույն ժամանակ սահմանափակելով այն հաջորդող կետով. «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»։ Բազմաթիվ իրավապաշտպաններ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ հայտարարեցին, որ այս կերպ իշխանությունները փորձելու են օրինականացնել անհնազանդ քաղաքացիների սպանությունը: ԵՊՀ դասախոս, սահմանադրական իրավունքի մասնագետ Ռուստամ Մախմուդյանի կարծիքով այստեղ որևէ արտառոց բան չկա և այն համապատասխանում է միջազգային օրենքներին.«Կյանքի իրավունքի հետ կապված նախագծի դրույթներն ամբողջապես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայի բովանդակության արտատպումն է, հետևաբար սին են բոլոր այն եզրահանգումները, որոնք խոսում են իբր այս օրենքը ուղղված է քաղաքացիների դեմ և իշխանությունների կողմից իրականացրած սպանությունները օրինականացնելու ձև է: Այնպես որ պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ կան դեպքեր, երբ անձը ելնելով իր պաշտպանությունից ստիպված է լինում դիմացինին զրկել կյանքից.


«Կյանքի իրավունքի և առհասարակ կյանքի իրավունքի խախտման սահմանները շատ հստակ են, իհարկե նախագծում որոշ ձևակերպումների խնդիր կա: Օրինակ, եթե մեկը ուզում է սպանել մյուսին և ինքն ավելի շուտ է կանխարգելում ու սպանում դիմացինին առաջին հայացքից դա կյանքի իրավունքի խախտում է և կյանքի զրկում, բայց այնուամենայնիվ առկա է անհրաժեշտ պաշտպանություն: Այս օրենքով նախատեսված կարգով բացառիկ դեպքերում կյանքի իրավունքից զրկելը նման երևույթներին է վերաբերում»,-ասաց Ռուստամ Մախմուդյանը:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 557


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր