• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել Երևան քաղաքում գործող «18+» ակումբի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության ևս մեկ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:


Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։


Այսպես, համաձայն քրեական գործի նյութերի` 19.05.2017թ.-ին` ժամը 01:30-ի սահմաններում, «18+» ակումբում սկսված վիճաբանության ընթացքում մի խումբ անձինք դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը և ծեծել միմյանց:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ակումբի տարածքում ծառայություն իրականացնող` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներ Ա. Ա.-ի և Հ. Ս.-ի, ինչպես նաև ՊՊԾ գնդի այլ ոստիկանների կողմից բռնի ուժ է կիրառվել միջադեպի մասնակիցներից Լ. Ղ.-ի, Մ. Ղ.-ի և Ա. Ս.-ի նկատմամբ:


Ads by Digisales

Մասնավորապես, ոստիկանության ծառայողները ձեռնաշղթաներ անցկացնելով` հիշյալ անձանց գցել են գետնին և բռնություն գործադրել, այնուհետև, նստեցնելով ոստիկանական ավտոմեքենան, ծեծի ենթարկել նրանց:


Լ. Ղ.-ի, Մ. Ղ.-ի և Ա. Ս.-ի նկատմամբ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների կողմից բռնություն գործադրելու առերևույթ հանցագործության առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կատարված` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:


Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացվել է, Հատուկ քննչական ծառայությունում ևս մեկ քրեական գործ է քննվում «18+» ակումբի դիմաց տեղի ունեցած խուլիգանության և ոստիկանների կողմից բռնություն գործադրելու մեկ այլ դեպքի վերաբերյալ, որին դարձյալ մասնակցություն են ունեցել վերը նշված ոստիկաններ Ա. Ա.-ն և Հ. Ս.-ն, ովքեր, համաձայն վիճաբանության մասնակիցների ցուցմունքների, ծեծի են ենթարկել վերջիններիս և միջոցներ չեն ձեռնարկել ենթադրյալ հանցագործությունների մեջ կասկածվող ակումբի աշխատակիցներին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ուղղությամբ:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 292


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր