• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

ԱԷՄԳ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչներն այցելել են Ռոստովի ատոմակայան

ՌԴ ԱԳՆ, ՌԴ Վիեննայի ՄԱԿ-ի կառույցներում մշտական ներկայացուցչության և Միջուկային Էներգիայի Պետական Բաժնետիրություն «Ռոսատոմ» ընկերության հրավերով ՌԴ Վոլգոդոնսկ քաղաքում գտնվող Ռոստովի ատոմակայան այցելել են ԱԷՄԳ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչները:

Պատվիրակության կազմում էին ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանը և մի շարք երկրների դեսպաններ, ԱԷՄԳ Միջուկային Էներգիայի հարցերով Գլխավոր տնօրենի տեղակալը, Ուրանի հարստացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենը, «Ռոսատոմ» ընկերության ղեկավարությունը, միջուկային էներգետիկայի հարցերով խորհրդատուներ և փորձագետներ:

Այցի շրջանակներում դեսպան Արման Կիրակոսյանն իր ռուսաստանյան գործընկերների հետ քննարկեց միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ՌԴ միջև համագործակցության առդի հարցերը, Մեծամորի և Ռոստովի ատոմակայանների միջև փոխգործակցության հեռանկարները:

Այցի ընթացքում պատվիրակությունն այցելեց «Ատոմմաշ» ընկերության մասնաճյուղ, որտեղ արտադրվում են ԱԷԿ-ների, ջերմային կայանների և նավթագազաքիմիական կայանների սարքավորումներ: Տեղի ունեցած խորհրդակցության քննարկումների առարկան էր միջուկային էներգետիկայի բնագավառում միջազգային համագործակցությունը, ռուսական նախագծով ատոմակայանների շահագործման և սարքավորման փորձը, ինչպես նաև անվտանգության համակարգերը և ռուսական կայանների վերազինումը նոր սարքավորումներով, որոնք մշակվել և իրականացվել էին ԱԷՄԳ անվտանգության չափանիշներին համապատասխան:

Այցի շրջանակներում հյուրերը հանդիպեցին Վոլգոդոնսկի քաղաքապետին, քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության վարչության պետին, ինչպես նաև այցելեցին Ռոստովի ԱԷԿ-ի փորձագետների վերապատրաստման կենտրոն:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 513


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր