• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է. խորհուրդներ Դալայ Լամայից 

Ամենահաճելին այն է, երբ գիտակցում ես, որ նաև քեզանով են ճանաչում Հայաստանը. Ալիսա Սահակյան

 

 

Հայաստանյան մոդելային աշխարհում տեղի ունեցող իրադարձություննեում հաճախ կարելի է տեսնել Ալիսա Սահակյանին, ում ոճաբանները վստահում են ներկայացնել իրենց ստեղծած հագուստները կամ աքսեսուարները:


Մոդելային ոլորտում առաջին քայլերն արեց 18 տարեկանում՝ բեմական պահվածքը հղկելու համար հատուկ դասընթացներ անցնելով: Հարազատ բուհում՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, էլ նվաճեց առաջին տիտղոսը՝ 2011-ին դառնալով «Միսս Բրյուսով» մրցույթի հաղթող: Հենց այս համալսարում էլ ստացավ մագիստրոսի կոչում՝ հանրության հետ կապերի մասնագիտացմամբ:


Մոդելային աշխարհում Ալիսան ճանաչում ստացավ 2012 թվականին Վրաստանում կայացած «Էլիթ մոդել» մրցույթից հետո, որտեղ ըստ արժանվույն ներկայացրեց Հայաստանը:


Ալբանիայում կայացած The Miss Globe 2016 մրցույթում Ալիսա Սահակյանին շնորհվեց «Միսս ընկերություն» կոչումը: Հայ մոդելն առանձնակի հպարտությամբ է նշում, որ տիտղոսակրին որոշել են բացառապես մրցույթի մասնակիցները:


Արգասաբեր էր նաև 2017-ը. նոյեմբերին մասնակցելով Չինաստանում կազմակերպված Miss Model of the World մրցույթին՝ արժանացավ «Լավագույն երեկոյան զգեստ» մրցանակին:


Ալիսայի հավաստմամբ՝ ծնողները խրախուսում են իր մոդելային գործունեությունը և հպարտանում հաջողություններով: Ներկայում էլ լուրջ մտադրություններ ունի առաջանալու մոդելային կարիերայում:


-Մոդել լինելն ունի բազմաթիվ դրական կողմեր, օրինակ՝ մրցույթներին մասնակցելով ճանապարհորդում ես, ճանաչում տարբեր երկրներ ու մշակույթներ, ձերք բերում նոր ընկերներ: Իսկ ամենահաճելին ու պատասխանատուն այն է, երբ ներկայացնում ես քո երկիրը, գիտակցում, որ նաև քեզանով են ճանաչում Հայաստանը: Չափազանց հաճելի է, երբ միայն քեզ ճանաչելով՝ մարդկանց մոտ ցանկություն է առաջանում այցելել Հայաստան,-անկեղծանում է Ալիսա Սահակյանը։

 

Այնուամենայնիվ, մոդելի գնահատմամբ՝ ոլորտում առկա են բազում դժվարություններ ու բացթողումներ:


- Հայտնի է, որ մոդելային ասպարեզը Հայաստանում կատարյալ վիճակում չէ։ Այս աշխատանքը չես կարող դիտարկել որպես հիմնական և այն կայուն եկամուտ չի ապահովում: Ձմռանն, ընդհանրապես, այս գործունեությունն արջի նման քուն է մտնում: Գրեթե բոլոր աղջիկներն էլ մոդելային գործին վերաբերվում են որպես եկամուտի կողմնակի աղբյուրի,-կիսվում է Ալիսան:

Մեզանում ցուցադրությունների առաջարկներն էլ շատ չեն, ինչից էլ մոդելների շրջանում սկիզբ է առնում անզիջում մրցակցություն: Երբեմն՝ աղջիկները բաժանվում են խմբերի՝ ելնելով ընդհանուր հետաքրքրություններից. այդպես ավելի դյուրին է լինում շուկայում դիմագրավել մրցակցությանը:


-Երբեմն անգամ շրջանառության մեջ են դրվում ամենատարբեր ասեկոսեներ՝ մրցակիցներին չեզոքացնելու համար: Սա նույնպես ոլորտի ոչ լիարժեք կայացվածության հետևանք է,- ասում է Ալիսա Սահակյանը:

Սիրելով մոդելային գործը՝ Ալիսան հետևողականորեն պարապում է, հղկում, կատարելագործում իր հմտությունները: Կտրականապես դեմ է ծխելուն, առողջ ապրելակերպի ջատագով է, ակտիվորեն զբաղվում է սպորտով:

 

Ամենահաճելին այն է, երբ գիտակցում ես, որ նաև քեզանով են ճանաչում Հայաստանը. Ալիսա Սահակյան
Ամենահաճելին այն է, երբ գիտակցում ես, որ նաև քեզանով են ճանաչում Հայաստանը. Ալիսա Սահակյան
Ամենահաճելին այն է, երբ գիտակցում ես, որ նաև քեզանով են ճանաչում Հայաստանը. Ալիսա Սահակյան
Ամենահաճելին այն է, երբ գիտակցում ես, որ նաև քեզանով են ճանաչում Հայաստանը. Ալիսա Սահակյան
Ամենահաճելին այն է, երբ գիտակցում ես, որ նաև քեզանով են ճանաչում Հայաստանը. Ալիսա Սահակյան
Ամենահաճելին այն է, երբ գիտակցում ես, որ նաև քեզանով են ճանաչում Հայաստանը. Ալիսա Սահակյան

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 288


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր