• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ինչպես մոռանալ նախկինին. գիտնականներն անսովոր տարբերակ են առաջարկում

 

 

Սիրելիի հետ բաժանումը միշտ խափանում է մարդու էմոցիոնալ վիճակը: Խնդիրը հաճախ այն է, որ շատերին չի հաջողվում մոռանալ այն պայծառ զգացմունքը, որը եղել է մարդկանց միջև: Սակայն գիտնականները պնդում են, որ գիտական մեթոդի օգտագործումը կօգնի շատերին ազատվել տհաճ հիշողություններից:


Այս բնագավառի հետազոտությունները կատարել են ԱՄՆ-ի գիտականները: Նրանք պարզել են, թե ինչպես կարելի է վերականգնել էմոցիոնալ վիճակը սիրած մարդու հետ բաժանումից հետո:

 

Դրա համար պետք է հիշել մարդու բացասական կողմերը և բացասական էմոցիաները, որոնք դուք վերապրել եք հարաբերությունների ընթացքում: Հենց այս տարբերակը կօգնի հասկանալ, որ հարաբերությունների խզումը քայլ է դեպի լուսավոր ապագա:

Բացի այդ, գրքերը և գրականությունը նույնպես կարող են օգնել հասկանալ, որ նա այդ միակը չէր: Նրանք կարող են օգնել կշռելու բոլոր դրական և բացասական կողմերը, ինչպես նաև վերլուծել կատարած գործողություններն ու սեփական պահվածքը:

Միաժամանակ ավելորդ չէր լինի օրագիր պահել, որտեղ դուք կկարողանաք նկարագրել բոլոր ձեր էմոցիաները, ապրումները, գրի առնել չասած խոսքերը:


Բացի այդ մասնագետները կազմել են գործողությունների ցուցակ, որոնք կտրականապես արգելվում է անել: Առաջինը, չչարաշահել ալկոհոլը, քանի որ դա կարող է բերել չմտածված քայլերի: Երկորդը, պետք չէ գրել կամ զանգահարել նախկինին: Դա կարող է միայն ուժեղացնել հիվանդագին հիշողությունները: Եվ վերջինը, ինչը ցանկալի չէ անել՝ փոխել արտաքինը: Շատերը բաժանումից հետո վազում են սանրվածքը փոխելու: Դա տեղի է ունենում էմոցիոնալ բռնկման պատճառով, ինչը, սակայն,հետագայում բացասական ազդեցություն կարող է ունենալ:


Բացի այդ, նրանք խորհուրդ են տալիս միանգամից գլխով ճահիճը չգցվել և չփնտրել երկրորդ կեսին, քանի որ պետքական, ճիշտ մարդուն կարելի է գտնել էմոցիոնալապես կայուն վիճակում գտնվելով:
 


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 289


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր