• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Նորաձև և անդեմ. 7 նշան, որ դուք չունեք ձեր ոճը

 

 


Դուք ուշադրությամբ հետևում եք նորաձևությանը` գնելով բոլոր թրենդային իրերը, սակայն միևնույն է, մշտապես ձեզ բռնացնում ենք այն մտքի վրա, որ ինչ-որ բան ձեր ոճի հետ այն չէ: Միգուցե խնդիրն այն է, որ դուք ուղղակի չու՞նեք այդ ոճը:

Ահա ոճի բացակայության 7 նշան.

  

Ձեր զգեստապահարանը վինեգրետ է հիշեցնում

Իհարկե ոչ ոք դեմ չէ փորձարկումների, սակայն ամբողջ զգեստապահարանը չպետք է անհամատեղելի իրերից կազմված լինի: Պետք է հիշել, որ էլեկտրիկան և կոնտրաստների խաղը լավ է չափի մեջ:

 

 

Իրերի լավ նստելը ձեզ ավելի քիչ է հուզում, քան դրա արդիականությունը

Լայն տաբաթները նորաձև են և կարևոր չէ, որ դրանք ձեզ վերածում են մուլտհերոսի, կամ ձեր կազմվածքը շրջված եռանկյունի է, սակայն միևնույն է՝ դուք կրում եք նորաձևություն վերադարձած 80-ականների ոճի հսկա ուսերով պիջակ՝ փորձելով չմտածել, որ դրանում ռեգբի խաղացողի եք նմանվում: Հիշեք՝ հագուստը չպետք է փչացնի ձեր կազմվածքը:

 

Դուք ունեք իրերի ցուցակ, որոնք պետք է ունենա «յուրաքանչյուր կին»

Լաբուտեններ, «Բիրկին» պայուսակ, մուշտակ՝ իրերն, որոնք պետք է ունենա «ցանկացած կին»: Սակայն իրականում այդպիսի բան չկա․ այդ ցուցակը ձեր ոճին ոչ մի բան չի ավելացնի, առավել ևս՝ առանձնահատկություն չի հաղորդի: Իսկ մուշտակը ձեզ միանգամից միջին տարիքի կին կդարձնի:


Դուք պարբերաբար չգիտեք ինչ հագնեք

Զարմանալի է՝ չէ՞ որ առաջին հայացքից դուք գնում եք բոլոր նորաձև իրերը, սակայն զգեստապահարանում այդպես էլ չի հայտնվում ամբողջական պատկեր: Ինչո՞ւ այդ դեպքում դուք հագնելու բան չունեք, եթե սեզոնի բոլոր արդիական իրերը ձեր զգեստպահարանի մեջ են:

Պատասխանը պարզ է՝ գնելով որևէ նոր իր, լինի դա թրենդ կամ «հիմք»՝ դուք պետք է մտածեք առնվազն 3 կերպար, որին կարող եք ավելացնել գնված նորույթը: Եթե ստացվում է, ապա հանգիստ վերցրեք: Եթե ոչ, ուրեմն պետք է մտածել՝ արդյո՞ք այդ իրը դուք ընդհանրապես կհագնեք:

 

Դուք կախվածություն ունեք բրենդներից

Դուք ուշադրություն չեք դարձնում ոչ բրենդային իրերին, սակայն քիչ ճանաչում ունեցող բրենդերի մեջ էլ կարելի է գտնել իսկապես ոճային և գեղեցիկ իրեր:

 

Վինտաժը ձեր համար գիշերային սարսափ է

Ինչո՞ւ գնել հին ապրանքներ, եթե խանութները լի են սուպերնորաձև իրերով՝ կարծում եք դուք և շտապում խանութ՝ գնելու իրեր վերջին հավաքածուներից: Սակայն դուք իրավացի չեք․ պատմություն ունեցող իրերն ավելի արժեքավոր են նաև նորաձևության տեսանկյունից: Բացի այդ, նա ով կարողանում է մատուցել վինտաժը և համադրել այն ժամանակակից իրերի հետ՝ միանշանակ ունի ոչ միայն սեփական ոճ, այլև հիանալի ճաշակ:

 

Դուք ամեն ինչ «լուքերով» եք գնում

Եվ այդպես էլ կրում եք: Հարմար է, պետք չէ գլուխ կոտրել ներդաշնակ համադրություններ փնտրելու վրա: Սակայն հենց դա է բերում «հագնելու ոչինչ չկա» և զգեստապահարանում «վինեգրետային» վիճակի:

 

 


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 223


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր