• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է. խորհուրդներ Դալայ Լամայից 

«Մենք պատրաստվում ենք պատերազմի… իմացեք՝ Ս. Սարգսյանին մնացել են հաշված օրեր»

Սահմանադրական բարեփոխումներին դեմ «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացվող քայլերի ընթացքի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի հետ:

-Դավիթ, խնդրում եմ ներկայացնեք, թե ի՞նչ փուլում են «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության աշխատանքները: Ի՞նչ քայլեր են կատարվել ու կատարվում:

-Մենք պատրաստվում ենք պատերազմի: Սահմանադրության փոփոխությունը կամ ավելի ճիշտ՝ դրա անվան տակ պետական հեղաշրջման փորձը կյանքի և մահվան խնդիր է ինչպես իշխանության, այնպես էլ Հայաստանի հասարակության համար: Կամ Սերժ Սարգսյանին դա հաջողվում է  իրականացնել, և Հայաստանը վերածվում է Փակ Բաժնետիրական Ընկերության, որի միակ բաժնետերն ինքն է լինում, ինքն է որոշում՝ ում է այստեղ կառավարիչ նշանակում,  ով ինչքան «աշխատավարձ» պետք է  ստանա, ով իրավունք ունի այստեղ ապրելու, ով՝ չէ, կամ հանրությանը հաջողվում է փոփոխության հանրաքվեն վերածել Սերժ Սարգսյանի վստահության հանրաքվեի՝ օգտագործելով դա որպես իշխանության և նրա ղեկավարի հանդեպ համընդհանուր անվստահության արտահայտման հրաշալի գործիք: Եթե մենք հավաքում ենք այնքան ուժ, որ կարողանում ենք տապալել հանրաքվեն, իմացեք՝ Սերժ Սարգսյանին մնացել են հաշված օրեր:
Պատերազմը սկսելուց առաջ առաջին քայլը, որ փորձում ենք իրականացնել, դաշնակիցների քարտեզագրումն ու ուժերի համախմբումն է:  Մենք տեսնում ենք՝ որ դաշտում գործող սուբյեկտների մեծ մասը դեմ է այս ծրագրին և մեր խնդիրն ենք համարում նրանց համախմբող ֆորմատների ստեղծումը: Այս ուղղությամբ արդեն շատ կարևոր քայլեր են արվել և շուտով կստեղծվեն խմբեր, որոնք զբաղվելու են տարբեր ուղղություններով:  Այս գործողությունները թույլ կտան  աշնանը մեկնարկող հրապարակային պայքարում ունենալ ապահով թիկունք և ռեսուրսների արդյունավետ օգտագործում:

-Հասարակական-քաղաքական ուժերի հետ հանդիպումները շարունակվու՞մ են, կներկայացնե՞ք, թե այս ընթացքում ինչ հանդիպումներ եք ունեցել եւ ինչ կարծիքներ լսել:

Դավիթ Հովհաննիսյան

Դավիթ Հովհաննիսյան

-Առաջին հանդիպումները նախաձեռնեցինք հանրային սեկտորը ներկայացնող կառույցների և քաղաքացիական ակտիվիստների հետ: Լայն ֆորմատով քննարկումներ ենք կազմակերպել ՀԿ դաշտի ամենաակտիվ և ազդեցիկ ներկայացուցիչների հետ, և պատկերն իսկապես ոգևորող է՝ միահամուռ բացասական վերաբերմունք այս ծրագրի հանդեպ և ջանքերի ու ռեսուրսների ամբողջական ներդրմամբ պայքարի պատրաստակամություն  դրա իրականացման դեմ: Այս հանդիպումները շարունակվելու են, մենք բաց ենք բոլորի հետ համագործակցության:
Մի քանի օր առաջ սկսել ենք նաև քաղաքական ուժերի հետ հանդիպումները. առաջինը հանդիպել ենք Հայ Ազգային Կոնգրեսի, երեկ՝ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարության հետ: Այստեղ նույնպես մենք ունենք լիակատար փոխըմբռնում և միասնական գործողությունների պատրաստակամություն: Հաջորդիվ հանդիպելու ենք բոլոր մյուս քաղաքական ուժերի հետ, ովքեր հրապարակել են իրենց դեմ դիրքորոշումը: Այստեղ ուզում եմ հատուկ նշել, որ բոլոր այն ուժերը, որոնք կամ կողմ են արտահայտվում այս ծրագրին, կամ բավարարվում են միայն դեմ լինելու մասին հայտարարությամբ և ոչ մի գործնական քայլի չեն պատրաստվում, կամ իշխանության վերարտադրության և հավերժացման ծրագիրը համարում են կեղծ օրակարգ, ռեժիմի հետ հավասարապես կիսելու են սրա հետևանքների համար պատասխանատվությունը:

-Սահմանադրական փոփոխությունների դեմ հասարակական ընդվզման կոնկրետ գործողությունները երբվանի՞ց կմեկնարկեն, ե՞րբ եւ ի՞նչ կոնկրետ քայլեր կիրականացվեն:

– Այս պահին մենք սկսում ենք քարոզչական ակցիաներից, այսօր  մենք հրավիրել ենք դիտելու «NO» ֆիլմը, որը 1988թ.-ի Չիլիի դեպքերի մասին է, երբ Չիլիի ռազմական բռնապետ Ավգուստո Պինոչետը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների մասին: Դրա արդյունքում նա պետք է երկարացներ իր իշխանությունը: Իրականում հակառակը տեղի ունեցավ, հանրությունը համախմբվեց և «Ոչ»-ի միջոցով տապալեց Պինոչետի սահմանադրական պլանները: Սրան կարող են հաջորդել ֆլեշմոբերը, իրազեկման ակցիաները և այլն: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի աշնանը հասարակությունն արդեն պատրաստ լինի մտնելու վճռական պատերազմի մեջ՝ հեղաշրջման ծրագիրը տապալելու հաստատակամությամբ:

-Մարզերում նախաձեռնության հանդիպումները երբվանի՞ց կմեկնարկեն ու ընդհանրապես նախաձեռնությունն ի՞նչ ակնկալիք ունի, կհաջողվի՞ ի վերջո տապալել իշխանությունների նախաձեռնած ՍԴ փոփոխությունների ծրագիրը:

-Եթե մենք այդպիսի վստահություն չունենայինք, մենք չէինք մտնի այս պայքարի մեջ: Մենք համոզված ենք, որ սրա արդյունքում ռեժիմը իշխանությունը հավերժացնելու փոխարեն զրկվելու է նույնիսկ մինչև իր ժամկետի վերջը կառավարելու հնարավորությունից: Սրան հասնելու համար մենք անելու ենք մեզանից կախված ամեն ինչ և ոչինչ չենք խնայելու: Իսկ մարզերում հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ մենք արդեն կոնտակտներ ենք ստեղծում և շուտով դրանք էլ կլինեն, ոչինչ ինքնանպատակ չպետք է լինի, բոլոր գործողությունները պետք է մաս կազմեն նախօրոք մշակած մարտավարության:
Վերջում ուզում եմ ավելացնել՝ այսօր փորձում են ոտնձգություն կատարել Հայաստանի պետականության և սահմանադրական կարգի հանդեպ: Ես համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիները կցուցաբերեն բավարար վճռականություն և կամք՝ պաշտպանելու սեփական պետականությունը, սահմանադրականության արժեքները, անկախության և ինքնորոշման իրավունքը: Եթե այս փոփոխություններն անցնեն, մենք կկորցնենք մեր պետականությունը, եթե հասարակությունը համախմբվեց և տապալեց հանրաքվեն, այդ օրվանից մենք ստեղծում ենք լուրջ նախադրյալներ կառուցելու այն պետությունը, որի սկզբունքները դրված են 88-ի Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման, Անկախության հռչակագրի և ՀՀ սահմանադրության, վերջին տարիների քաղաքացիական պայքարի հիմնադրույթներում:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 632


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր