• 15:24 – Իվետա Տոնոյանը հերքում է | «Խորհուրդ եմ տալիս «Ալյանս»-ի նախկին անդամներին խժդժություններ հրահրելու անիմաստ փորձեր չձեռնարկել». 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 15:24 – Իվետա Տոնոյանը հերքում է | «Խորհուրդ եմ տալիս «Ալյանս»-ի նախկին անդամներին խժդժություններ հրահրելու անիմաստ փորձեր չձեռնարկել». 
  • 01:36 – Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է լավագույն մարզիկներին 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Այս իրավիճակի պատասխանատուն գործող ՀՀԿ-ական իշխանությունն է. Մանե Թանդիլյան

Հունվարի 19-ին ընդդիմադիր Ելք դաշինքը պատրաստվում է բողոքի երթ իրականացնել ընդդեմ թանկացումների: Այս կապակցությամբ Politik.am զրուցել է ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ:


Հարցին, թե ինչու՞ Ելքը ընտրեց փողոցային պայքարը պատգամավոր Թանդիլյանը պատասխանեց.«Փողոցային պայքարը երբեք խորթ չի եղել մեր թիմի համար։ Մենք միշտ ասել ենք, որ օրենքով չարգելված պայքարի յուրաքանչյուր մեթոդ մենք օգտագործելու ենք։ Հարցը միայն այս կամ այն մեթոդի նպատակահարմարությունն է տարբեր առումներով, այդ թվում նաև հանրությունից եկող ազդակների և խնդրի հանրային հնչեղության։ Հաշվի առնելով այդ ամենը և մեր թիմի քաղաքական դիրքորոշումը թանկացումների և հարկային բեռի ավելացման առնչությամբ, մենք առաջարկ ենք անում հանրությանը մեր ընդհանուր դժգոհությունը վերածել գործողության և պարտադրել իշխանություններին միջոցներ ձեռնարկել խնդիրները լուծելու համար։ Մեր հանրությունը ունի հնարավորություն օգտագործելու այս հնարավորությունը և սանձելու իշխանությունների ախորժակը»,-ասաց պատգամավորը Politik.am-ի հետ զրույցում:


 Պատգամավորը կարծում է, որ թանկացումների պատճառը իշխող ՀՀԿ-ի անհեռատես քաղաքականությունն է.«Օրակարգը ենթադրում է դիմադրություն թանկացումներին և հարկային բեռի ավելացմանը։ Հարկային բեռի ավելացման քաղաքականությունը հենց իշխող ՀՀԿ-ի կողմից ուղղակի նախաձեռնության արդյունք է, իսկ թանկացումները՝ իշխանության վարած անհեռատես քաղաքականության, որի արդյունքում գները աճում են ավելի արագ, քան քաղաքացիների կենսամակարդակը։ Առանց աղքատության և գործազրկության ցուցանիշների կրճատման թանկացումների նման աճը էլ ավելի է վատթարացնում քաղաքացիների կենսամակարդակը, իսկ սա հետևանք է իշխանությունների վարած անարդյունավետ և ապաշնորհ քաղաքականության։ Հետևաբար, երկրորդ կարծիք չկա, որ այս իրավիճակի պատասխանատուն գործող ՀՀԿ-ական իշխանությունն է»,-եզրափակեց իր խոսքը ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 255


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն