Նոր տարվա նախաշեմին Ախալքալաքի շրջանը նախատեսում է մի շարք միջոցառումներ երեխաների, երիտասարդների ու ընդհանրապես բոլորի համար: Միջոցառումները սկսվում են այսօր և կտևեն մինչ դեկտեմբերի 31-ը:


Տոնական միջոցառումների մասին Ախալքալաքի շրջանի քաղաքապետարանը տարածել է հետևյալ հաղորդագրությունը: Բոլոր մանկապարտեզներում և այլ հաստատություններում դեկտեմբերի 15-ից դեկտեմբերի 31-ն անցկացվում են ամանորյա միջոցառումներ: Միջոցառումներից հետո երեխաներին բաժանվում են նվերներ:


Դեկտեմբերի 25-ին ժամը 15:00-ին Կենտրոնական զբոսայգում երեխաների համար տեղի կունենա համերգ՝ մանկապարտեզների, երաժշտական դպրոցի, Ապագայի տան և Տիկնիկային թատրոնի ուժերով:


Դեկտեմբերի 26-ին ժամը 17:00-ին քաղաքային զբոսայգում տեղի կունենա համերգ և դիսկոտեկ անհատ կատարողների, տարբեր համույթների և

DJ-ի մասնակցությամբ:


Դեկտեմբերի 29-ին ժամը 15:00-ին նախկին զինվորական ավանում նախատեսվում է նաև Ամանորյա ներկայացում:


Դեկտեմբերի 31-ին ժամը 17:00-ին կենտրոնական տոնածառի մոտ Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ կկայանա գլխավոր միջոցառումը՝ հաղորդավարների, «Ջավախք», «Վաչիան», «Մուրջի» համույթների, վրացական և հայկական երգչախմբերի, էստրադային խմբի, Տոնականյան ստուդիայի ու անհատ կատարողների մասնակցությամբ:


Ախալքալաքի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Ձյան առկայության դեպքում, ձմեռ պապը և ձյունանուշը ձիերով զարդարված, ամանորյա շղթաներով, սահնակներով և զվարճալի երաժշտությամբ կշրջեն քաղաքով և կբաժանեն տոնական մաղթանքներով բացիկներ, պատրաստված երեխաների ձեռքով:


Երեկոյան, դեկտեմբերի 31-ին հրապարակում և քաղաքի հարավային մասում կլինի տոնական հրավառություն:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 390


Կիսվեք Ձեր ընկերների հետ