• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Հայաստանի համար ռուսական գազը ամենաէժանն է

Առայժմ Հայաստանը ռուսական գազը ամենից էժան է գնում: Հոկտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:Նա նշեց, որ իրանական կողմը դեռեւս ավելի ձեռնտու գազ չի առաջարկում, քան հիմա՝ էլեկտրաէներգիայի դիմաց գազ մատակարարելով:


Հայաստանն այս սխեմայով Իրանից գազ է ստանում Երեւանի ՋԷԿ-ի համար, դրանից ստանում է 4 ԿՎտժ էլեկտրաէներգիա, որից 3-ը տալիս է Իրանին, մնացածը փոխանցվում է Հայաստանի էներգահամակարգ:


Վերջերս Իրանի առաջին փոխնախագահ Էսհան Ջազանհիրիի հրավերով Իրանում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Այցի շրջանակում Մանուկյանը հանդիպել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Զանգանեի հետ (2 նախարարները հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են): Գործընկերները քննարկել են գազամատակարարման նոր հնարավորությունները:


«Համաձայնվեցինք, որ Իրանը չի կարող ավելի էժան գազ մատակարարել, քան հիմա (կիլովատտը փողի փոխարկելով): Իրանի հետ ներկայիս սխեման հնարավոր սխեմաներից ամենաարդյունավետն է: Եվ շուտով այն հայ-իրանական գազատարն ամբողջությամբ կլցնի»,- նշեց Մանուկյանը:


Նրա պարզաբանմամբ՝ 2 տարի հետո պատրաստ կլինի Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ՝ 400 կՎտ գիծը, որի շնորհիվ Հայաստանը կկարողանա իրանական գազից ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալ՝ այնքան, որ ներկայիս 700-միլիմետրանոց խողովակաշարը լրիվ կլցվի: «Եթե մեզ ավելի ձեռնտու գազ առաջարկեն ոչ թե ՋԷԿ-ի, այլ ամբողջ շուկայի համար, ապա մենք պատրաստ ենք այն քննարկել: Սակայն այդ ժամանակ ստիպված կլինենք բարտերը կրճատել: Այլապես, ինչպես ասացի, խողովակում պարզապես տեղ չի լինի»,- հավելեց նա:


Իսկ եթե իրանական գազը ռուսականի հետ համեմատենք, որն ապահովում է Հայաստանի մնացյալ ամբողջ շուկան, ապա ռուսականն ավելի ձեռնտու է, եթե հաշվի առնենք ե՛ւ գինը, ե՛ւ ջերմատվությունը: Որպես կանոն, այն ռուսական գազի դեպքում ավելի բարձր է, հավելեց նախարարը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 455


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր