Մենք էլ պիտի նրան Սերժիկ Սարգսյան անվանենք » Միջազգային Լրատվական Ծառայություն - Նորություններ ամբողջ աշխարհից
 
  • 10:07 – ՀՔԾ-ն խուզարկություն է կատարել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 01:36 – Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է լավագույն մարզիկներին 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Մենք էլ պիտի նրան Սերժիկ Սարգսյան անվանենք

ԱԺ  «Ելք» խմբակցությունը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը, որտեղ պետք է քննարկվի ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի վարքը, մասնավորապես, միջադեպը, երբ Գեղամյանը հարձակվել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ  հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, թե էթիկայի կանոնների խախտում է եղել Գեղամյանի կողմից, և խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը պիտի քննարկի ու համապատասխան եզրակացություն տա:


«Ելք»  Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ ընդգծեց, որ նույնիսկ պատգամավորին մանդատից զրկելու հարցը պիտի քննարկվի: «Ես, ի սկզբանե, հակված չէի տեղի ունեցածին քաղաքական հնչեղություն հաղորդել, բայց այդ միջադեպից հետո հաջորդած իրադարձությունները, մասնավորապես, երբ ՀՀԿ-ն փորձում է դրա շուրջ հանդուրժողական մթնոլորտ ստեղծել, հստակ գնահատականներ չտալով տեղի ունեցածին, ստիպում է արձանագրել, որ տեղի ունեցածի մեջ ավելի լուրջ քաղաքական պրոցես կա` դա բանավեճի մեջ սիստեմատիկ պարտվողների բարդույթների արտահայտումն է: Իրենք շատ սխալ ճանապարհ են ընտրել, իսկ եթե չեն ընտրել այդ ճանապարհը, այս որոշումը թույլ է տալիս տարանջատվել այդ ճանապարհից»,-հայտարարեց Փաշինյանը:


Նա ասաց, որ եթե այս իրողությանը գնահատականներ չտրվեն, պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք, որ ներքաղաքական կյանքում, խորհրդարանից դուրս ու խորհրդարանի դահլիճում կարող են այսպիսի նորանոր դրսևորումներ լինել մեծ կամ փոքր մասշտաբներով: Փաշինյանը կրկնեց, որ եթե սա մարտահրավեր է, ապա «Ելք» դաշինքն ընդունում է այն: Մանե Թանդիլյանը հավելեց, որ այս խորհրդարանը չպիտի դառնա ինչպես նախորդը՝ խնդիրները այդ ձևով լուծելու ավանդույթները պահպանելով: «Էթիկայի հանձնաժողովը պիտի անպայման ստեղծվի, քննվի այս հարցը»:


Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ սա քաղաքական հարց է, ու պետք է քաղաքական լուծում ստանա: «Սա հարձակվողի և կարգի հրավիրողի հարաբերություններ են»: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի խոսքերին, թե այս միջադեպը մի «ահելի ու ջահելի» հարաբերություններ են, Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Ես գնահատում եմ Աղվան Վարդանյանի  գեղարվեստական մտածողությունը, բայց ես կարծում եմ, որ սա ՀՀԿ-ի ու «Ելքի», ավելի ճիշտ՝ սա բանավեճում պարտվածի ռևանշի փորձ է, որը չի ստացվել ու չի ստացվելու»:


«ՀՀԿ-ականները խոսում են քաղաքական կոռեկտությունից, բա որ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր ասում, քաղաքական կոռեկտությունը մոդա չէ՞ր, կամ որ հաճախորդ էր անվանում, դա մոդա՞ էր, թե մենք էլ պիտի նրան Սերժիկ Սարգսյան անվանենք, որ կոռեկտ լինի կամ առանց Սարգսյանի»,-ասաց Փաշինյանը:


 


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 263


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն