• 17:28 – Սերժ Սարգսյանի առաջին իսկ խնդրանքի դեպքում ռուսական զորքեր դուրս կգան Երեւանի փողոցներ․ Անդրեյ Զուբով 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Վահրամ Բաղդասարյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին

Մենք այս թեման փակել էինք արդեն, Սերժ Սարգսյանը մինչև 2018 թվականի ապրիլ նախագահելու է, և որևէ քննարկում չենք ունեցել, թե ինչ է կատարվելու ապրիլից հետո. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով 2018 թվականի վարչապետի թեկնածուի վերաբերյալ լրագրողների հարցին:


«Զինվե՛ք համբերությամբ, մենք բավական խնդիրներ ունենք, դրանցով ենք զբաղված»,– ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:


Հարցին`այսինքն՝ ոչ մի ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի հետ չի՞ խոսել վարչապետի թեկնածուի մասին, տաբո՞ւ է դրված այս թեմայի վրա, հանրապետական պատգամավորը պատասխանեց. «Մենք դրա կարիքը չենք զգում, երբ կգա ժամանակը, հարցադրում անելու կարիք չի լինի, Սերժ Սարգսյանն ինքը կխոսի այդ մասին»:


Վահրամ Բաղդասարյանը, խոսելով  ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին, նշեց. «Քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ, ոչ ոք չգիտի, թե ով որտեղ կլինի 1-2 տարի հետո, և պետք է հասկանալ՝ քաղաքական ընդդիմություն չի նշանակում թշնամություն»:


Հարցին`չի՞ բացառում, որ անվտանգության նկատառումներից ելնելով Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե քաղաքականության մեջ ոչինչ չի բացառում: Բաղդասարյանը շեշտեց՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ քաղաքական թիմի առաջնորդն. «Նա միշտ պիտի լինի արենայում և ամենացայտուն քաղաքական գործիչներից մեկը»:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 198


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն