ԱԺ ընտրություններին մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ արած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման » Միջազգային Լրատվական Ծառայություն - Նորություններ ամբողջ աշխարհից
 
  • 10:07 – ՀՔԾ-ն խուզարկություն է կատարել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 01:36 – Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է լավագույն մարզիկներին 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

ԱԺ ընտրություններին մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ արած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի սեպտեմբերի 5-ի դատավճռով Արտենի գյուղի բնակիչ՝ Ա. Առաքելյանը, ով մեղադրվում էր 2017թ. ապրիլի 2֊ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններին մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու մեջ, դատապարտվել է երկու տարի ազատազրկման:


ՀՀ դատախազությունից հայտնում են, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ա. Առաքելյանը ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում քվեարկել է Արտենի գյուղի թիվ 18/34 ընտրատեղամասում, որից հետո, ժամը 12:00-ի սահմաններում, վերադառնալով նշված ընտրատեղամաս, փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել: Այդ նպատակով անձնագիրը ներկայացրել է ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին, սակայն իր կամքից անկախ հանգամանքների պատճառով չի կարողացել մեկից ավելի անգամ քվեարկել: Ընտրության մասնակիցներին հաշվառող էլեկտրոնային սարքի կողմից տրվել է ազդանշան այն մասին, որ Ա. Առաքելյանն արդեն իսկ քվեարկել է:


Դեպքի առթիվ 07.04.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ եւ Ա. Առաքելյանին առաջադրվել էր մեղադրանք: Սույն թվականի ապրիլի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:


Դատական վիճաբանությունների փուլում մեղադրող դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարանին՝ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության բնույթն ու աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները՝ վերջինիս նկատմամբ պատիժ նշանակելով ազատազրկման ձեւով՝ 2 տարի ժամկետով, ինչն ըստ էության բավարավել է:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 213


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն