• 07:28 – «Կարողացանք նոր լիցք հաղորդել մեր հարաբերություններին». Բուլղարիայի նախագահ 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:32 – Կենդանակերպի նշաններ, որոնք անտանելի են հարաբերություններում 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 13:14 – Խանջյան փողոցում կատարված դանակահարությունը բացահայտվել է 
  • 17:17 – АвтоВАЗ-ը առաջիկայում 5 նոր մոդել կթողարկի 

Քրեական հեղինակությունը Ռուսաստանից «մարդ է բերել» հայ լրագրողների դեմ

Սեպտեմբերի 1-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նամակ է ստացել Ռուսաստանի Դաշնության Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային կոմունիկացիաների վերահսկման դաշնային ծառայությունից («Роскомнадзор»):


Նամակով ՌԴ պետական մարմինը պահանջում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ArmRus.infoլրատվական կայքից հեռացնել Հայաստանի ներդրողների ակումբի անդամ Ռուբեն Թաթուլյանի (քրեական աշխարհում հայտնի «Ռոբսոն» մականվամբ)՝ Չեխիայում ձերբակալության մասին նյութը (http://armrus.info/archives/29039): «Ռոսկոմնադզոռը» սխալներով լի անգլերեն լեզվով ձևակերպված նամակում պահանջ-խնդրանքը հիմնավորում է Ռուսաստանի Դաշնության «Անձնական տվյալների մասին» օրենքի դրույթներով:


Այդ կապակցությամբ, հարկ ենք համարում մատնանշել այն հանգամանքը, որ ArmRus.info-ն գործել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու միջազգային նորմերի պահպանմամբ և չի խախտել Ռուբեն Թաթուլյանի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը: Կայքի գործունեությունը օրինական է՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օերնքի 8-րդ և «Զանգվածային Լրատվության մասին» Հայաստանի Հանարպետության օերնքի 7-րդ հոդվածների:


Սակայն, առավել մտահոգիչ է, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր ունեցող անձը, ով նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնադրած «ներդրողների ակումբի» անդամ է, դիմում է օտարերկրյա պետական մարմնի՝ Հայաստանում ԶԼՄ-ի վրա ճնշում գործադրելու նպատակով:


Այնինչ, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունում գործում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որի որոշումները պարտադիր են նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման» համար: Արդ, Ռուբեն Թաթուլյանի անձնական տվյալների գաղտնիության իրավունքը իրապես խախտված լինելու դեպքում, այն կարող էր վերականգնվել նշված գործակալության միջոցով:


«Իրազեկ քաղաքացիների միավորումը» չի կատարելու «Ռոսկոմնադզորի»՝ Ռուսաստանի օրենսդրության վրա հիմնվող պահանջը, քանի որ գործել է Հայաստանի օրենսդրության սահմաններում, իսկ Ռուսաստանի օրենսդրությունը Հայաստանի տարածքում չի գործում:


Ավելին, մեր թիմում գործող ArmRus․info և SUT.am կայքերը այժմ առավել հետաքրքրությամբ են ուսումնասիրելու այն, թե ինչպե՞ս է քրեական աշխարհի ներկայացուցիչը ստացել ՀՀ դիվանագիտական անձնագիր և հայտնվել վարչապետի «ներդրողների ակումբում»:


 «Իրազեկ քաղաքացիների միավորում»


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 53


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն