• 12:21 – ՀԱՊԿ-ում Տիգրան Ուրիխանյանի նախագիծը ներառվել է հանձնաժողովի նիստի օրակարգում 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 23:34 – Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից 
  • 01:36 – Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է լավագույն մարզիկներին 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

ԱՄՆ-ն ու Չինաստանն սպառնում են միմյանց պատժամիջոցներով. երկկողմանի ռիսկերը

ՉԺՀը պատրաստ է Միացյալ Նահանգների դեմ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Պեկինի հանդեպ հետաքննությունը (տեխնոլոգիաների անօրինական գործածության և ԱՄՆ-ի իրավունքների խախտմամբ  մեղադրանքով) հանգեցնեն Չինաստանի դեմ պատժամիջոցների:


 «Եթե ԱՄՆը չի հետևի միջազգային առևտրի կանոններին և և միջոցներ ձեռնարկի, որոնք տնտեսական ու առևտրային հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունենան, Չինաստանը դիտորդի կարգավիճալում չի մնա, այլ կարձագանքի գործողություններ իր լեգիտիմ իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար», — նշվում է Չինաստանի առևտրի նախարարությունը օգոստոսի 15-ին տարածած հաղորդագրության մեջ:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհաուզերին հանձնարարել էր ուսումնասիրել Չինաստանի կողմից ինտելեկտուալ սեփկանության իրավունքների խախտման խնդիրը: Եթե հաստատվի, որ նման խախտումներ առկա են, ԱՄՆ-ը ձեռնարկելու է ֆորմալ հետաքննություն և ընդունելու է պաշտպանական միջոցներ, արդյունքում չինական ապրանքների համար մաքսային սակագները կարող են բարձրացվել:


Դեռ հուլիսի 29-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «շատ հիասթափված է Չինաստանից»: Նրա խոսքերով ամերիկյան նախկին անխոհեմ առաջնորդները չինացիներին հնարավորություն են տվել առևտրի միջոցով հարյուր միլիարդավոր դոլարներ աշխատել, մինչդեռ Պեկինը Հյուսիսային Կորեայի հարցում Վաշինգտոնի համար ոչինչ չի ձեռնարկում, թեև հեշտությամբ կարող է այդ խնդիրը լուծել:


Վաշինգտոնի կարծիքով, թեև Փհենյանի դեմ պատժամիջոցների հարցում Պեկինն աջակցություն հայտնեց ամերիկյան նախաձեռնությանը, սակայն բավարար ջանքեր չգործադրեց ԿԺԴՀ-ի վրա ճնշում գործադրելու համար: Այս պայմաններում Թրամփի շրջապատի մի շարք գործիչներ կողմ են Պեկինի հանդեպ ավելի վճռորոշ ու խիստ քաղաքականությանը:


Նշենք, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը արտաքին առևտրաշրջանառությամբ առաջատար երկրներն են. 2016 թվականին Չինաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 3,685 տրիլոն դոլար, իսկ ԱՄՆ-ինը՝ 3,676 տրիլիոն դոլար: Երկու երկրների միջև առևտուրը գերազանցում է 520 մլրդ դոլարը, որի գրեթե երեք չորրորդ մասը Չինաստանից արտահանումներն են:


Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների կողմից ցանկացած տիպի մաքսային սահմանափակում լուրջ ազդեցություն կունենա Չինաստանի տնտեսության վրա:


Սինո-ամերիկյան հնարավոր առևտրային հակամարտությունից Պեկինն ավելի շատ կտուժի, սակայն մյուս կողմից միջզագային քաղաքական տեսանկյունից Վաշինգտոնը մեծ ռիսկի է դիմում, քանի որ այժմ ձևավորվում է Թրամփի քաղաքականությունից դժգոհ երկրների ցանկ, որոնք «միավորումը» ԱՄՆ-ի համար կործանարար նշանակություն կարող է ունենալ:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 423


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն