• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Հանձնարարվել է խստորեն վերահսկել համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում նախատեսված աշխատանքների հավուր պատշաճի կատարումը

Հուլիսի 29-ին նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներ, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ:


Խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով ըստ նախապես կազմված ցանկերի և ժամանակացույցների հստակեցված այն տարածքները, որոնցում մարդկանց մասնակցությունից զատ կգործարկվի նաև մասնագիտացված տեխնիկա՝ Կամո Արեյանը հանձնարարել է խստորեն վերահսկել, որ նախատեսված աշխատանքներն իրականացվեն հավուր պատշաճի: Նշվել է, որ համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում տեխնիկական աջակցություն կապահովեն նաև շինարարական և կենսապահովման բնագավառի գործընկեր կառույցները, այդ թվում նաև՝ կուտակված աղբն աղբավայրեր տեղափոխելու գործում: Հաշվի առնելով, որ համաքաղաքային շաբաթօրյակին ներգրավվելու ցանկություն են հայտնել նաև մայրաքաղաքի տարածքում գործունեություն ծավալող ՀԿ-ները, պետական և մասնավոր ընկերությունները, հանձնարարվել է բոլոր մասնակիցներին ապահովել համապատասխան գործիքներով ու պարագաներով:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 267


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր