• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Պուտին-Ալիև հանդիպում. Ռուսաստանը կսաստի՞ Ադրբեջանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում կհանդիպիԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Սոչիում այսօր ավելի ուշ երեկոյան կայանալու է նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի աշխատանքային հանդիպումը»,- ասել նա:


Պարզ է, որ այս հանդիպման առանցքային թեմաներից մեկը լինելու է Արցախի հարցը:  Վերջին շրջանում Ադրբեջանը կրկին ակտիվացրել է սադրանքները Արցախի սահմանին:


Արցախի հարցի հետ կապված Ադրբեջանի համար մեծ կարևորություն ունի, թե ինչ դիրքորոշում կորդեգրի ռուսական կողմը: Ռուսաստանի Դաշնությունը Ադրբեջանին հիմնական զենք մատակարարող երկիրն է և մեծ քաղաքական ազդեցություն ունի հակամարտող կողմերի վրա: Այս տեսանկյունից շատ կարևոր է, թե ինչ դիրք կզբաղեցնի Արցախի խնդրի մասով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


Պուտին-Ալիև հանդիպումներից հետո սահմանին կարող է լարվածության աճ լինել: Նման նախադեպեր նախկինում եղել են:


Հիմա կարևոր է հասկանալ, թե այս հանդիպման ընթացքում ինչ կքննարկեն նախագահները ու որ ամենակարևորն է ինչպիսի որոշման կգան: Ռուսաստանը կտա նոր ռազմական սադրանքի թույլտվություն, թե  կփորձի սաստել Ադրբեջանի ռազմական նկրտումները:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 274


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր