• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

«Նման համապարփակ գնահատական առաջին անգամ է իրականացվել ՀՀ-ում». միջազգային փորձագետը՝ Ամուլսարի ԲՍԱԳ-ի մասին

Ավելի քան 5 տարվա տվյալների հավաքագրում, քննարկումներ և փորձագիտական աշխատանք: Արդյունքում 2015 թվականի մայիսի 27-ին հրապարակվեց Ամուլսարի միջազգային բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը: Փաստաթուղթը պատրաստվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի ու վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշներին և պահանջներին համապատասխան: Հանդիպումներ են տեղի ունեցել Ամուլսարի հարակից համայնքներում՝ Գորայքում, Սարավանում և Գնդեվազում, ինչպես նաև Ջերմուկ քաղաքում: Տեղեկատվական հանդիպումներ են անցկացվել նաև կառավարության, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների համար: Վերջնական ամփոփիչ հանդիպումը տեղի ունեցավ Երևանում հուլիսի 23-ին, որին մասնակցում էին հասարակական կազմակերպություններ, փորձագետներ և այլ հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ: Միջազգային անկախ փորձագիտական ընկերության տեխնիկական տնօրեն Դեյվիդ Բրիգնելի գնահատմամբ միջազգային լավագույն փորձի վրա հիմնված նման համապարփակ ԲՍԱԳ առաջին անգամ է իրականացվել Հայաստանում:

«Գնահատումը 5 հատոր է, միջազգային փորձագետների հետ միասին, հայ մասնագետների մի ամբողջ խումբ ներգրավված է եղել աշխատանքներում: Մանրամասն ուսումնասիրել ենք հավաքագրված տեսակները: ԲՍԱԳ-ը համադրում է 2 մոտեցում՝ նախագծի օպտիմալացումը և դրա կառավարումը՝ բնապահպանական և սոցիալական ազդեցությունները լավագույնս կառավարելու համար: Արդյունահանման ընթացքում մոնիտորինգ է իրականացվելու՝ հասկանալու համար, թե արդյո՞ք պլանավորվածը նույն կերպ է իրականացվում, եթե ոչ՝ ինչ է պետք անել: Հանքավայրի տարածքում գործելու է 3 բացահանք՝ Տիգրանես, Արտավազդես և Էրատո, որոնց շահագործման ավարտից հետո դրանք մասամբ լցվելու են դատարկ ապարներով, իսկ ռեկուլտիվացիայից հետո հանքավայրի տարածքը հնարավորինս մոտ է բերվելու նախկին տեսքին: Կույտային տարրալվացման հարթակը, որտեղ պետք է օգտագործվի ցիանային լուծույթը ոսկին կորզելու համար, Սևանի պաշտպանության գոտուց դուրս է գտնվում: Բացի այդ, հարթակը նախագծված է այնպես, որ արտադրական արտահոսք չի ունենալու»,- ասաց Միջազգային անկախ փորձագիտական ընկերության տեխնիկական տնօրեն Դեյվիդ Բրիգնելը:

Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը ներկայացնելուց հետո եղավ նաև հարց-պատասխան: Հարկ է նշել, որ փաստաթղթի հրապարակումից հետո հնչեցված դիտարկումներն ընկերությունը կներառի համապատասխան հավելվածում:

«Ես կուզեի իմանալ՝ արդյոք ելակետային տվյալներ գրանցված են ձեր մոտ տուրիզմի վերաբերյալ, և մոնիտորինգ անելո՞ւ եք տուրիզմի վրա ազդեցությունը հանքի շահագործման ընթացքում»,- հարցրեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վազգեն Գալստյանը:

«Կա գլխավոր պլան՝ Ջերմուկի զարգացման, և մեր մտադրությունն է՝ համագործակցել հիմնական տուրիստական ոլորտը ներկայացնող կառույցների հետ՝ հյուրանոցների, գործակալությունների, Ջերմուկի բնակչության հետ, վստահ լինելու, որ զբոսաշրջության վրա ազդեցություն չկա: Կստեղծենք մասնակցային մոնիտորինգային ծրագրեր և միասին կհետևենք ազդեցությանը: Եթե որևէ ազդեցություն լինի տուրիզմի վրա, կգտնենք լուծում: Իսկ աշխատատեղերի ստեղծման առումով դրական ազդեցություն միանշանակ լինելու է»,- պատասխանեց Լիդիան Ինթերնեյշնլի գործադիր փոխնախագահ Դիդիե Ֆոլենը:

Նշենք, որ փաստաթուղթն անգլերենով և հայերենով հասանելի է ընկերության կայքեջում: «Գեոթիմ»-ի բնապահպանական և սոցիալական հարցերով մենեջեր Արմեն Ստեփանյանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ իրենք կողմ են բաց և թափանցիկ աշխատանքի և նպատակ ունեն Ամուլսարը դարձնել օրինակելի հանքարդյունաբերական ծրագիր Հայաստանում:

«Ծրագիրն ամբողջովին՝ թե բնապահպանական, թե սոցիալական, թե սոցիալ-տնտեսական առումով բոլոր ռիսկերը կառավարում է, և բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ դրական ազդեցությունները լինեն էլ ավելի էֆեկտիվ թե համայնքների, թե Հայաստանի Հանրապետության, թե ընկերության համար: Առաջին անգամ է, որ հանքարդյունաբերության ոլորտում նման չափանիշներ կիրառվում են արդեն իսկ նախագծման փուլում»,- նշում է «Գեոթիմ»-ի բնապահպանական և սոցիալական հարցերով մենեջեր Արմեն Ստեփանյանը:

Նաիրա Նալբանդյան

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 395


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր