• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 12:57 – Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է մաֆիային, երկրակործան թայֆային.եղել է և Վիտալի Բալասանյանը 
  • 09:20 – Նավթի համաշխարհային գները նվազում են 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Անում ենք ամեն ինչ, որ ձեր մանկությունը լինի առավել անհոգ ու ապահով. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:


Ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Սիրելի՛ երեխաներ, աշխարհն այսօր նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որը մեզանում իրավամբ վերածվել է բացառապես մանուկների տոնի: Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, իմ փոքրիկ բարեկամներ:


Մենք՝ մեծերս, միշտ առանձնակի կարևորում ենք այն ամենը, ինչը կապված է ձե՛զ հետ, անում ենք ամեն ինչ, որ ձեր մանկությունը լինի առավել անհոգ ու ապահով, որ դուք ստանաք լավ կրթություն և իրականություն դարձնեք թե՛ ձեր երազանքները և թե՛ արդարացնեք ձեր ծնողների ու մեր բոլորի հույսերը, որ կապում ենք ձե՛զ հետ:


Սիրելի՛ երեխաներ,


վստա՛հ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որ ձեր առօրյան լինի առավել հետաքրքիր, ձեզ շրջապատող միջավայրը՝ հարմարավետ ու գեղեցիկ, ինչն, անշուշտ, կարևոր պայման է ապագա քաղաքացու ձևավորման գործում: Ես համոզվա՛ծ եմ, որ բոլորդ էլ իսկապես շատ եք սիրում մեր Երևանը, և ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մեր մեծ տանը վերաբերվի մեծի, տանտիրոջ հոգատարությամբ և սրտացավությամբ, քանի որ այն հենց ձե՛րն է և դու՛ք եք նրա վաղվա իրական տերը:


Անհոգ մանկություն եմ մաղթում ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ: Եղեք առողջ ու երջանիկ»:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 320


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր