• 08:22 – Ռոբերտ Քոչարյանի որդու հայցն իր դեմ Վանեցյանի մոտ ժպիտ է առաջացնում 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 14:30 – «Ալյանս» կուսակցության մի խումբ անդամների հանձնվեցին շնորհակալագրեր 
  • 01:36 – Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է լավագույն մարզիկներին 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Կարեն Կարապետյանի պարտությունը. նրան հեռացնում են

Վարչապետ Կարեն Կարապետյանը արդեն իսկ հասկանում է, որ ընտրություններից հետո իշխանության համար ինքն այլևս խանգարող հանգամանք է և իրենից փորձում են ձերբազատվել: Կարեն Կարապետյանը այլևս չի տեղավորվում նախագահ Սերժ Սարգսյանի պլաններում ու հետևաբար որքան արագ նրա նկատմամբ հանրային դժգոհություն բարձրանա այնքան լավ:


Սերժ Սարգսյանն իհարկե ուղիղ առճակատման չի գնա Կարեն Կարապետյանի հետ: Դա գործող նախագահի ոճը չէ: Սարգսյանը ուղիղ առճակատման է գնում միայն այն դեպքում, երբ այլևս այլ տարբերակներ մնացած չեն լինում: Կարեն Կարապետյանի դեպքում տարբերակներ դեռ շատ կան: Իր կարճ պաշտոնավարման ընթացքում՝ նա հասցրել է շատերի ոտքը տրորել ու նրանք բոլորը պատրաստ են դեմ դուրս գալ Կարապետյանին:


Կարեն Կարապետյանի առաջին ախոյանը իհարկե ՀՅԴ-ն է, որին վարչապետը փորձում էր իր սրի տակով անցկացնել: Կարապետյանի ցանկությունն իհարկե չիրականացավ՝ ավելին, ըստ մամուլի հրապարակումների, նախագահ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն ՀՅԴ-ն կստանա ավելին, քան նախորդ անգամ:


ՀՅԴ-ի նկատմաբ Սերժ Սարգսյանի շռայլ մոտեցումը իր հստակ պատճառն ունի: ՀՅԴ-ն՝ անհրաժեշտության դեպքում,  ըստ պլանի պետք է դեմ դուրս գա Կարեն Կարապետյանին: Վարչապետի դեմ բողոքի ալիք կբարձրանա հենց ՀՅԴ-ի կողմից, իսկ Սերժ Սարգսյանը «ստիպված կլինի» զոհել Կարեն Կարապետյանին:


Կարեն Կարապետյանը ևս գիտակցում է իր պարտությունը: Եվ սա է պատճառը, որ նա Ավստրիայի Հանրային ռադիոյի թղթակից Էլիզա Վասի հետ զրույցում չունի նախկին ինքնավստահությունը: Նա այլևս վստահ չէ, որ ինքն է ղեկավարելու կառավարությունը 2018 թվականին:  Լրագրողի այն հարցին, արդյոք ցանկանու՞մ է է դառնալ երկրի ղեկավար՝ Կարեն Կարապետյանը պատասխանել է.«Ես այս հարցին չափազանց իրատեսորեն եմ մոտենում։ Երբեք չեմ երազել վարչապետ լինել, եւ ոչ էլ ձգտել եմ գործադիր իշխանությանը։ Իմ այսօրվա պատրաստակամությունը ես ձեւակերպում եմ ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես մեր երկրում շատ բան փոխելու ցանկություն»,-ասել էր վարչապետը։


Կարեն Կարապետյանը միայն պատրաստակամություն է հայտնում, իսկ որոշում կայացնողը նախագահ Սերժ Սարգսյանն է, իսկ նա դժվար թե աջակցի Կարեն Կարապետյանի պատրաստակամությանը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 232


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն