• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է. խորհուրդներ Դալայ Լամայից 

Քոչարյանի գաղտնիքը

ԱԺ ընտրություններից հետո մամուլը բավականին մեծ ուշադրություն սկսեց հատկացնել Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա հանդիպումներին, հիասթափությանը, քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալու հարցին: Առհասարակ, ընդունված է ասել, որ մեկ անգամ երկրի թիվ մեկ պաշտոնն զբաղեցրած մարդը երբեք չի կարող դուրս լինել քաղաքականությունից: Այլ է հարցը, երբ տվյալ անձը տարբեր հանգամանքների բերումով, կամ անձնական որոշմամբ ավելի պասիվ դիրք է գրավում եւ որպես դիտորդ է հետեւում ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումներին: Հայաստանի երրորդ Հանրապետությունը նման նախադեպերի պակաս չունի, չնայած իր քառորդդարյա գոյությանը: Առաջին նախագահը տասը տարի մնաց պասիվ վիճակում իր հրաժարականից հետո եւ կրկին որոշեց վերադառնալ ակտիվ վիճակի:


Երկրորդ նախագահն էլ թեպետ պասիվ դիտորդի դերում է, գոնե պաշտոնապես այդպես է հայտարարվում կամ ակնկալվում, որ ընկալվի, սակայն ասել, որ նա քաղաքականությունից դուրս է, սխալ կլինի: Ավելին պետական եւ ռազմական գաղտնիքի ամբողջ փաթեթից տեղյակ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար եղած մարդու մասին պարզապես ասել, որ դուրս է եկել քաղաքականությունից, ուղղակի ծիծաղելի է: Ուստի Քոչարյանի հնարավոր ակտիվացումը ընտրություններից հետո, կարելի է համարել նորմալ, եթե չասենք օրինաչափ: Այլ է հարցը թե դա ինչպես է ընկալվելու հասարակության կողմից եւ մեկնաբանվելու: Հենց այս տրամաբանությունն է թերեւս արտացոլված երկրորդ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի` yerevan.today-ին տված հարցազրույցում:


Ուշագրավ է այն, որ որքան էլ որ Սողոմոնյանը ձգտել է արձանագրել, որ Քոչարյանը սեփական որոշմամբ չի մասնակցում ներքաղաքական որեւէ պրոցեսի, այնուհանդերձ այն որ Քոչարյանը պարբերաբար հանդիպում է Իշխան Զաքարյանի հետ, ով անցած ընտրական գործընթացներում գոնե առնվազն երկրորդ քաղաքական ուժում կարեւոր դերակատարություն ունենալու հանգամանքը հաշվի առնելիս կարելի է ասել, որ կարեւոր ֆիգուր է, կարելի է հասկանալ, որ այնուհանդերձ որոշակի հետաքրքրություն ունի ներքաղաքական զարգացումների եւ հնարավոր դասավորումների եւ վերադասավորումների հարցում, հատկապես որ առջեւում նոր պառլամենտն է սկսելու իր աշխատանքները եւ ըստ ամենայնի նոր գործադիր իշխանություն է ձեւավորվելու: Բացի այդ, Քոչարյանի հայտնի «երբեք մի ասա երբեք» խոսքի կրկին շրջանառումը եւ Սամվել Բաբայանի մասով չափազանց դրական չեզոքությունը այնուհանդերձ որոշակի մեսսիջներ պարունակում է իր մեջ:


Ամեն պարագայում խոսքը ոչ միայն գործչի, այլ համակարգի ֆինանսական նյութական եւ մարդկային հզոր ռեսուրսներ պարունակող բուրգի գագաթին գտնվող մարդու մասին է խոսքը իսկ բուրգը կարիք ունի ապահովագրման եւ երաշխիքների: Միայն այս մասը բավարար է, որ Քոչարյանը հետաքրքրվի ներքաղաքական անցուդարձով:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 201


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր