• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Հովիկ Աբրահամյանի վերադարձը իրեն երկար սպասեցնել չի տա

Հայաստանի ներքաղաքական դաշտը ընտրություններից հետո թեեւ առեւրեւույթ հստակությանը, իրականում դեռեւս բավական թեական հարցեր ունի եւ բոլոր հարցերի պատասխանները տրված չեն ներքաղաքական դաշտի հիմնական խաղացողների համար եւ ոչ էլ խաղի կանոններն են լիովին սահմանված` հաջորդ հինգ տարիների ընթացքում, ինչպես կարելի է եզրակացնել առաջին հայացքից:


ՀՀԿ երկարամյա փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալը կուսակցությունից եւ համեմատաբար հեռու մնալը քաղաքականունից շատերի մոտ այն տպավորությունը ստեղծեց, թե Հովիկ Աբրահամյանը որոշել է թողնել քաղաքականությունը, մինչդեռ երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցից պարզ է դառնում, որ դադարը ժամանակավոր էր եւ առաջիկայում իրեն հասարակությունը հնարավորություն կունենա տեսնել քաղաքականության մեջ:


Ինքը` ՀՀ նախկին վարչապետը իր դադարը հիմնավորել է այն իրողությամբ, որ զբաղվել է որդու Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի` ԱԺ պատգամավորի ընտրություններով եւ հիմա, քանի որ արդեն ընտրությունները վերջացած են դրական արդյունքներով, ուստիեւ կարելի է սպասել նաեւ իր վերադարձին:


Այդ վերադարձը ներհայաստանյան քաղաքական օրակարգում կարեւոր է, եւ կարելի է ասել` ներքաղաքական կլիմայի ձեւավորման հիմնական ֆակտորներից է, քանի որ գործ ունենք Հայաստանի ամենաազդեցիկ գործիչներից մեկի հետ, ում շուրջ կողմնակիցների մեծ բանակ կա:


Այս ամենը հաշվի առնելով անտրամաբանական կլիներ, եթե նա չուզենար վերադառնալ: Այս ամենը աչքի առաջ ունենալով, կարող ենք ասել, որ Հովիկ Աբրահամյանի վերադարձը իրեն ուշացնել չի տա:


Անի Ասլյան


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 185


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր