• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ. Իգնատի Առաքելյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող և իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպմանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:


Եռամյա ծրագրի հիմնական նպատակն է ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, ագրոբիզնեսներին և կոոպերատիվներին, ինչպես նաև օժանդակել  օրենսդրական բարեփոխումներին, տեղական շուկայի զարգացմանը ու արտահանման ծավալների ավելացմանը:


«Մենք համոզված ենք, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ: Տեսնելով այն աշխատանքը, որը դուք կատարում եք փոքր ու միջին օրգանական գյուղատնտեսության զարգացման համար, մենք ուզում ենք ձեզ հետ քննարկել մեկ այլ, ավելի հավակնոտ ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը զարգացնելու համար: Եթե մենք կարողանանք գտնել օրգանական արտադրանքի իրացման համար շուկա և ապահովել ծավալ, ապա կարող ենք միասին ծրագիր մշակել` ներգրավելով  տեղական մասնավոր և եվրոպական ավելի մեծ ներդրումներ, ինչպես նաև  պետության աջակցություն կամ սուբսիդավորում իրականացնել»,-նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:



Նախարարը նաև ընդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության  պատրաստակամությունը ծրագրի մշակման նպատակով սեղմ ժամկետում ստեղծել աշխատանքային խումբ և կազմել համատեղ միջոցառումների ժամանակացույց:


Հանդիպման ընթացքում ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դեյվիդ Մուկենհուբերն արձանագրել է  ծրագրի առաջին փուլի հաջող իրականացումը, որի արդյունքում այժմ  46 ֆերմեր և արտադրող  անցում են կատարում դեպի օրգանական գյուղատնտեսություն: Ծրագրի երկրորդ փուլի աշխատանքն ուղղված կլինի այդ օրգանական արտադրանքի հաջող իրացմանը  և շուկայավարմանը:


Ծրագրի շրջանակում ֆերմերներին օժանդակելու նպատակով նախատեսվում է օրգանական գյուղատնտեսության աջակցման կառույցների վերապատրաստում, կրթական հաստատություններին օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ ուսումնական ծրագրերի տրամադրում և աջակցություն ժամանակակից ձեռնարկների մշակման հարցում:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 265


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր