Երեկ, Մարտի 23-ին, Վարչապետ Կարեն Կարապետյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարազատ Արարատի մարզում էր։ Այստեղ Հովիկ Աբրահամյանը մեծ ազդեցություն ունի և իշխանությունները արել էին ամեն բան, որպեսզի հրապարակային ցույց տան, որը նախկին վարչապետի ժամանակներն անցել են: Սակայն պետք է նկատել, որ իշխանությունների կազմակերպված շոուն լավ չէր ստացվել: Արտաշատ քաղաքում, որտեղ ամենամասշատբային հավաքը պետք է լիներ հազարավոր քաղաքացիներ էին բերվել Երևանից և մարզի այլ բնակավայրերից: Արտաշատի բնակիչների թիվը շատ քիչ էր, իսկ ներկա արտաշատցիներն էլ եկել էին բողոքի ձայն բարձրացնելու, բայց վարչապետ Կարեն Կարապետյանը շատ արագ հեռացավ ու հնարավորություն չտվեց քաղաքացիներին իրենց խոսքն ասել: Այլ մարզերում Կարապետյանը իջնում էր ժողովրդի մեջ ու անմիջական զրույցի բռնվում, իսկ Արարատում զուտ արարողակարգային ելույթներ ունեցավ:
Ի դեպ Հրապարակ օրաթերթն այսօր գրել էր, որ միջոցառման ավարտից 10 րոպե անց հրապարակը գրեթե դատարկվեց, մարդիկ արագ-արագ շարժվեցին դեպի հրապարակին հարակից շարված ավտոբուսներն ու հեռացան՝ աստղերին թողնելով գրեթե դատարկ հրապարակը: Աստղաբույլից ՀՀԿ-ի միջոցառումը քաղցրացնելու էին եկել Միհրան Ծառուկյանը, Լեյլա Սարիբեկյանը, Սոֆի Մխեյանը եւ այլք, իսկ Ավետ Բարսեղյանն ամաչում էր լրագրողների տեսախցիկներից ու դեմքը փախցնում: