• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Սկսվել է հատուցման գումարների տրամադրումը զոհված զինծառայողների ընտանիքներին

Սկսվել է հատուցման գումարների տրամադրումը զոհված զինծառայողների ընտանիքներին:


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն օրենսդրությամբ սահմանված կարգով  կատարել է առաջին երկու փոխհատուցումները ժամկետային պարտադիր շարքային զինծառայողներ Գոռ Համազասպի Գարեգինյանի և Անդրանիկ Սմբատի Մուսիկյանի ընտանիքներին: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը:


Համաձայն բանկերի հետ կնքված պայմանագրերի՝ հիմնադրամը շահառուների համար բացել է հատուկ բանկային հաշիվներ, որոնց էլ փոխանցվել են միանվագ 10-ական միլիոն դրամ փոխհատուցումները:


Յուրաքանչյուր ամսի 21-ին շահառու ընտանիքները իրենց համար բացված հատուկ հաշիվներին հիմնադրամից կստանան 200 հազարական դրամ գումար փոխհատուցում` 20 տարի ժամկետով:


Նշենք, որ երկու զինծառայողներն էլ զոհվել են Արցախի սահմանը պաշտպանելիս, թշնամու կրակոցից:


Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը զոհվել է 2017թ. հունվարի 18-ին ՊԲ հարավային (Հադրութի շրջան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի հրազենային կրակոցից:


Գոռ Համազասպի Գարեգինյանը զոհվել է 2017թ. փետրվարի 6-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ (Մարտակերտի շրջան) տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 249


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր