• 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 11:58 – Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար 
  • 23:30 – «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները մաքրել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը 
  • 11:05 – Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են Մխիթարյանի շուրջ.Հենրիխը հանգիստ չի տալիս նույնիսկ Հասանովին 
  • 00:15 – Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող» (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 
  • 18:42 – Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի 

VIDEO. Ապրիլյան պատերազմը հերոսամարտ էր, և ոչ մեկը իրավունք չունի այն շահարկելու

Առանձնահատուկ ջերմությամբ է անցել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամների հանդիպումը Ապարան համայնքում: Հերոսական պատմություն ունեցող այս հողի վրա ներկաներին իրենց ողջույնի խոսքն են հղել Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամները և քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը՝ երկու սերունդներ, որոնք անձնուրաց պայքարով կերտել են Արցախյան հաղթանակը և այսօր էլ սահմանը անառիկ են պահում:

-… Ես ունեցել եմ մարտական ընկերներ, ովքեր պատերազմի ամենադժվար, ամենածանր պահերին իրենց դրսևորել են առյուծ տղաների նման: Նրանցից շատերը այսօր կանգնած են մեր շարքերում են: Մեր մեջ մենք գիտենք, թե ինչ ենք արել ու ինչքան ենք արել: Մենք սովորել ենք մեր հրամանատարներից, մեր մեծերից: Բոլորս էլ հիշում ենք՝ ինչպես մի գիշերվա մեջ եկան, մեզ միացան, սարերի նման մեր մեջքին կանգնեցին մեր մեծերը, իսկ մանուկները մեզ նամակներ էին ուղարկում, մենք կարդում էինք, ու դա մեզ ուժ էր տալիս,- հիշում է Մանուել Մանուկյանը:- Պատերազմի ժամանակ ես եղել եմ առաջին գծում, և իմ ընկերներից շատերը իրենց կյանքն են տվել այս երկրի համար, այն մարդկանց համար, ովքեր արժանի են այս հայրենիքը ունենալուն:

…Նրանք հիմա երկնքից մեզ են նայում, և նրանց կամքն է, որ մենք պայքարենք և շենացնենք, զարգացնենք ու հզորացնենք մեր հայրենիքը՝ մեր սրբավայրը:

Գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, որի որդիները գործող բանակի սպա են և ապրիլյան պատերազմի օրերին էլ կանգնած են եղել առաջին գծում, լսելով զինվորի անկեղծ մտորումները և հասկանալով նրան, շարունակում է.

-Ճիշտ են ասում, որ խաղաղություն ամենից շատ սիրում է զինվորը: Ով կարող է ավելի շատ երազել խաղաղության մասին, եթե ոչ այն կառույցը, որ առաջինն է տուժում պատերազմական գործողություններից՝ իր վրա կրելով բոլոր հարվածները:

Մեր պապերի քաջագործություններն ու հաղթանակները այսօր ամրագրվում են մեր երիտասարդ սպաների և զինվորների կողմից: Իրենց կուրծքը վահան դարձրած՝ նրանք կանգնած են սահմանին և ապահովում են մեր հայրենիքի անվտանգությունը: Եվ այսօր, խոսելով քառօրյա պատերազմի մասին, ես ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ Ապրիլյան պատերազմը հերոսամարտ էր, քանի որ մեր որդիները՝ զինվորներն ու հրամանատարները, կարողացան ետ մղել թշնամուն և ձախողել նրանց հիմնական նպատակները:

Ապրիլյան պատերազմը հերոսամարտ էր, և ոչ մեկը իրավունք չունի այն շահարկելու:







<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 244


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն