• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

«Մեզ անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումը սա չէ»

Սահմանադրական բարեփոխումների շուրջ «Ասպարեզի» զրուցակիցը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է:


-Պարոն Մարտիրոսյան, այսօր Հայաստանին պե՞տք են Սահմանադրական բարեփոխումներ:


-Սահմանադրական փոփոխություններ իսկապես պետք են, եւ հենց այդ պատճառով է, որ մենք ե՛ւ կուսակցության ծրագրում, ե՛ւ խորհրդարանական ընտրության նախընտրական ծրագրում, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահական ընտրությունների ծրագրում սահմանադրական փոփոխությունների կետը մտցրել ենք: Մենք եւս կարծում ենք, որ պետք է լինի պառլամենտական հանրապետություն, բայց ամբողջ խնդիրն այն է, թե ինչպիսի պառլամենտական համակարգ ենք մենք պատկերացնում եւ ինչպիսին են այս հարցում իշխանության պատկերացումները: Ես կարծում եմ՝ մեր պատկերացրած  պառլամենտական պետությունը՝ իր հակակշիռների մեխանիզմով, ներկայացուցչական իշխանությամբ, նորմալ ընտրություններով, նաեւ ընտրական օրենսգրքի փոփոխությամբ, կարող է երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից: Բայց այն, ինչ հիմա է տեղի ունենում, ոչ թե սահմանդրական փոփոխություններ են, այլ Սերժ Սարգսյանի եւ հանրապետականների հագով կարված ինչ-որ կառավարման նոր մոդել՝ իրենց իշխանությունը երկարաձգելու համար: Մեզ անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումը սա չէ, դա նույնն է, ինչ մեզ, ասենք, պետք է ինչ-որ համարի բանալի՝ կողպեքը բացելու համար: Մենք այդ բանալին ձեւափոխում ենք, ու բնականաբար, կողպեքն այլեւս չենք կարող բացել, առավել եւս՝ եթե այդ  բանալին ապահովում է իշխանության վերարտադրությունն ու շարունակությունը:


-Իսկ ի՞նչ եք կարծում, Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված են Սահմանադրությամբ, պետական կառավարման համակարգով, թե՞ այլ գործոններ եւս կան:


-Առաջին հերթին պայմանավորված են կեղծված ընտրություններով, ոչ լեգիտիմ իշխանությամբ, որը բերել է անպատժելիության մթնոլորտի, եւ, բնականաբար, սահմանադրական խնդիրներով: Բայց այս ներկայացված փոփոխությունները այդ խնդիրները չեն լուծում, այլ ընդհակառակը, դրանք ամբողջովին անլուծելի են դարձնում:


-Պարոն Մարտիրոսան, կարծիք կա, որ այդ փոփոխություններով վերադարձ է  կատարվում միակուսակցական համակագի կամ Հանրապետականի անվերջ կառավարման համակարգի: Հիմնավո՞ր են այդ կարծիքները:


-Ես այդ գնահատականը արդեն տվել եմ եւ վաղուց եմ այդ մասին բարձրաձայնել: Ըստ էության՝ սա ոչ թե երկկուսակցական համակարգի է տանում, այլ միակուսակցական, եւ որպես բուտաֆորիա՝ կարող է կողքից մի քանի կուսակցություն լինի: Սոցիալիստական ճամբարներում՝ Գերմանիա, Բուլղարիա, Լեհաստան, Կոմունիստական կուսակցությունից բացի՝ կային նաեւ գյուղացիական, աշխատավորական կուսակցություններ, որոնք խորհրդարանում մի քանի տոկոսով մասնակցություն էին ունենում, բայց ստացվում էր, որ հենց կոմունիստական կուսակցությունն էր իշխանությունը: Ես հենց բարեփոխումների տեքստը տեսա, ասացի՝ տեխնիկական վրիպակ կա, չի տպագրվել այն հոդվածը, որտեղ ասվում է՝ Հանրապետական կուսակցությունն առաջատար դեր է ստանձնում Հայաստանի քաղաքական կյանքում: Պարզ է, որ սա այդ նպատակի համար ստեղծված սահմանդրության նախագիծ է, որովհետեւ ինչ է նշանակում ժողովրդական պառլամենտարիզմի պարագայում երկրորդ փուլում խորդարանական ընտրություններ ունենալ: Դա ուղղակի աբսուրդ է:


-Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հենց հիմա է գնում այդ փոփոխություններին:


-Բա ե՞րբ դիմի… 2-3 տարի հետո ինքն արդեն նախագահական պոստին պիտի հրաժեշտ տա: Դրա համար ժամանակացույցով հիմա ամենահարմար պահն է:


-ՀՀԿ համագումարին նա հայտարարել էր, որ այլեւ չի պատրաստվում առաջադրել ՀՀ նախագահի թեկնածություն, հավակնություններ չունի նաեւ ԱԺ նախագահ կամ վարչապետ դառնալու…


-Սերժ Սարգսյանը մինչ այդ նաեւ հայտարարել էր, որ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ են լինելու երկրում, չեղավ, դրանից առաջ էլ հայտարարել էր, որ այն անձինք, ովքեր ասում են, որ գազը թանկացել է, հերյուրանք են տարածում, բայց պարզվեց, որ գազը ոչ միայն թանկացել է, այլեւ 300 մլն էլ դեռ պարտք ունենք: Այնպես որ, հնարավոր է որոշակի ժամանակահատված հետո ինչ-որ հանգամանքներ փոփոխվեն եւ աշխատավոր կոլեկտիվների պահանջի ու հանրապետական կուսակցության թախանձագին խնդրանքի պատճառով Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել:


Զրուցեց՝ Մարինե Պետրոսյանը


________________________________


Ուշադրություն, բաժանորդագրություն Երեւանում եւ Գյումրիում


Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.600 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 19.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, եւ 3 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ արդեն Երեւանում:


Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: Այս ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:


Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք. Երեւանում` 091 458 200 կամ 093 458 200, Գյումրիում` 031 250 622, ձեզ կայցելի գործակալը:



скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 393


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր