• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Պայքար սև ու սպիտակի միջև | Բացառիկ հարցազրույց

 
- Հարգելի պարոն Ուրիխանյան, ապրիլի 2-ին կայանալու են Ազգային Ժողովի ընտրությունները, և արդեն լուրջ մրցապայքար է սկսվել Ձեր և իշխանական մասնակիցների միջև: Արդեն մամուլում հայտնվել է տեղեկություն մարդկանց վերագրանցելու, թաղային հեղինակություններին պաշտոններ խոստանալու մասին, ինչպես նաև ընտրակաշառքների բաժանում: Ի՞նչ տեսակետ ունեք դուք այդ ամենի վերաբերյալ:
Վստահ եմ, որ ժողովուրդը վաղուց է փոխել իր մոտեցումը: Այո, կան ճնշումներ մարդկանց վրա աշխատանքից զրկելու սպառնալիքով, գրեթե բոլոր աշխատողները մտահոգված են կամ վախեցած, բայց այդ ամենը վաղուց չի աշխատում: Հենց այդ պատճառով սահմանադրական հանրաքվեն ունեցավ եռապատիկ, անգամ ավել «ՈՉ», քան սպասում էր իշխանությունը, հենց այդ պատճառով Գյումրիում և Վանաձորում իշխանությունը մի կերպ վերընտրվեց, հենց դրա հետևանքով իշխանությունը փոխեց ըտնտրությունների մոդելը: Այսպես թե այնպես, ազդեցության բոլոր մեթոդները կիրառվելու են, բայց միևնույն է, մարդկանց մեծ մասը ընտրելու է իր ուզածով, հատկապես Արաբկիր համայնքի բնակիչները:
 
- Պարոն Ուրիխանյան, ես նկատեցի, որ Ձեր շտաբում շատ ակտիվ եռուզեռ է, և ամենահաճելին այն է, որ աշխատակիցները շատ հարգանքով են վերաբերվում միմյանց, ինչպես նաև հետաքրքիր մասնագիտական քննարկումներ են անցկացվում: Ինչո՞վ կարելի է դա բացատրել:
Բազմիցս հայտարարել եմ, որ մեզ օդի և ջրի պես անհրաշեշտ են կիրթ քաղաքացիներ, մասնագետներ, որոնք պետք է իրականացնեն բարեփոխումներ բոլոր պետական և մասնավոր ճյուղերում : Ձեր նշած մարդիկ կազմում են մեր ազգի սերուցքը և մենք անում ենք ամեն ինչ, որ այդ մարդկանց մեջ չանհայտանա մեր երկրի վաղվա բարեկեցության և զարգացման հանդեպ հավատը:
 
Ձեզ սպասում են դժվար ընտրություններ, և կցանկանայի Ձեզանից իմանալ, թե ինչ ծրագիր եք առաջարկելու մեր հույսը կորցրած ժողովրդին, որ ինքը Ձեզ համար տա իր ձայները:
Հարգելիս, առաջին հերթին ես ապավինում եմ մեր ժողովուրդի գիտակցությանը, որն այսքան խաբված լինելուց հետո իսկապես իր ձայնը կտա այն մարդկանց, ովքեր աշխատում են օրը 24 ժամ, ովքեր բարձրաձայնում և վերահսկում են ժողովրդի պահանջները, ովքեր նախաձեռնում են օրենսդրական նախագծեր, ուղղված ժողովրդի մատից փուշ հանելուն և հոգսերը թեթևացնելուն, այն մարդկանց, ովքեր Ազգային ժողովի մանդատը օգտագործում են միջազգային հարթակներում Հայաստանի անունը բարձր պահելու համար և վերջապես այն պատգամավորին, ով մեկն է այդ ժողովրդից:
Կա իհարկե այլ տարբերակ՝ իր քվեն տալ կամ կոպեկներով վաճառել լուռ ու մունջ պատգամավորներին, ովքեր հինգ տարվա ընթացքում մեկ ելույթ անգամ չեն ունեցել, խուսափում են միջպետական հանձնաժողովներում մասնակցելուց և ՀՀ շահերը պաշտպանելուց, չեն տիրապետում դիվանագիտությանը ու առհասարակ ներկայացնում են քրեական միջավայրը, ինչպես այսօր շրջանառվեց ԶԼՄ-ում:
Բայց ես հուսով եմ, որ մեր քաղաքացիները այնուամենայնիվ չեն վաճառի իրենց ձայները և հոգիները Չարիքին: Ինչ վերաբերում է ծրագրին, ուզում եմ նշել, որ ես ներկայացնելու եմ Ծառուկյան դաշինքի ծրագիրը, քանի որ առաջադրվելու եմ ռեյտինգային ցուցակով թիվ 2 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ համայնքները: Իսկ այն ծրագիրը, որը ներկայացված է՝ 15 հեղափոխական քայլեր են, որոնց իրագործման պարագայում ժողովրդի ապրելակերպը շրջադարձորեն կփոխվի.
Ասեմ, որ այն բխում է ժողովրդի հոգուց և սրտից: Իսկ հաշվի առնելով, որ դաշինքի ղեկավարը մշտապես ապացուցել է իր խոսքի և գործի կատարումը, կարող եք վստահ լինել, որ հաղթանակի պարագայում բոլոր կետերը մեկ առ մեկ իրականություն են դառնալու: Մնում է միայն, որ մեր ժողովուրդը այս անգամ քվեարկի փոփոխությունների և կառուցելու ծրագրերի համար: Ես գիտեմ, որ FMG NEWS-ը բավականին շատ ընթերցողներ ունի, և ձեր միջոցով իմ բոլոր կողմնակիցներին ու համախոհներին հրավիրում եմ կենտրոնական գրասենյակ համագործակցելու, ընդգրկվելու մեր քարոզչական թիմում և միասին գնալու դեպի հաղթանակ: Մեր շտաբը գտնվում է Կոմիտաս փողոցի 23 շենքի տարածքում, իսկ հարցերի դեպքում նաև կարող են զանգահարել 096 16 30 30 հեռախոսահամարով:
 
Պարոն Ուրիխանյան, շնորհակալություն անկեղծ հարցազրույցի համար: Իսկ Ձեզ և ձեր թիմին մաղթում ենք հաղթանակ այս դժվարին պայքարում:
 
Նաիրա Առաքելյան
FMG.NEWS
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 2271


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Nrane Grigoryan
  • 23-02-2017, 15:42
  • : 15:42
  • [rating] [rating-type-1]
    {rating}
    [/rating-type-1] [rating-type-2]
    • [rating-plus]Нравится[/rating-plus]
    • {rating}
    [/rating-type-2] [rating-type-3]
    • [rating-minus]Не нравится[/rating-minus]
    • {rating}
    • [rating-plus]Нравится[/rating-plus]
    [/rating-type-3] [/rating]
chishte yuraqanchyur mard uni ir subyektiv karcikn u naev azat @ntrutyan hnaravorutyun chnayac ayn hangamanqin vor kan aynpisi chnshumner ashxatanqic heracvelu hamar bayc @ntraxcikum mardn inqn menak e ir @ntrutyan het
[reply]ответить[/reply]
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն